?

Log in

Պարոն Agop Aintablian, ես ձեզ անձնական վիրավորանքներ չեմ հասցրել, միայն խստորեն բնութագրել եմ ձեր սխալ տեսակետները: Ավելի ճիշտը` դուք եք ինձ մեծամտորեն վիրավորում: Դուք ձեր  կաղապարված գիտելիքներով ընդունակ չեք իմ կրթության որակի մասին խոսելու:
Ձեր վերջին գրառումից եկա երկու եզրակոցության. Առաջինը, որ դուք լեզվաբանությունից հեռու կանգնած, ծանծաղ գիտելիքներով մարդ եք, բայց սև ու ճաքճքած ակնոցներով փորձում եք նսեմացնել մեր գրեթե բոլոր ականավոր լեզվաբաններին և ձեզ ներկայացնել որպես, գրեթե, երկրորդ Մաշտոց, ու հայտարարել«Մայրենի լեզուն ինծի համար նուրման(?)ուղի է »... Դուք չափազանց մակերեսորեն եք ընկալել «Պօղոս Մակինցեանի եւ Մանուկ Աբեղեանի գրութիւններուն»-ները:
Եվ երկրորդը, ես այնպիսի տպավորություն ստացա, որ դուք դեռ ապրում եք քարե դարում և բնակվում եք քարանձավներում, հեռու մնալով ամեն տեսակի ազդեցություններից ու փոխառություններից:
Ձեր ցածրորակ ու պրիմիտիվ (ձեր չսիրած օտար բառերից է) գրառումներին ես նոր պատասխան չեմ գրելու, կբերեմ հատվածներ 5 տարի առաջ գրած իմ «Փոխառություններ, թե մաքրամոլություն» հոդվածից:
ՈՒշադիր կարդացե’ք.
Անհարկի օտար բառերի ներմուծումը աղավաղում է մեր լեզուն և դրա դեմ պետք է շարունակական պայքար տարվի: Բայց դա բոլորովին էլ չի նշանակում¸ թե հայոց լեզվի դռները պետք է ամուր փակել անհրաժեշտ փոխառությունների առաջ և բոլոր օտար ու փոխառյալ բառերը թարգմանել հայերեն:
Լեզվաբանությունը վաղուց մերժել է ծայրահեղ մաքրամոլությունը¸ որը միայն աղքատացնում է լեզուն¸ թուլացնում նրա արտահայտչական ճկունությունը և դատապարտում ինքնամեկուսացման: Երբեք չի կարելի նույնացնել օտարաբանությունը և փոխառությունները¸ դրանք տարբեր հասկացություններ են:
Հ. Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան»-ում գրում է¸ որ մեր լեզվում հազարավոր փոխառություններ կան իրանյան հին ու նոր լեզուներից¸ ասորերենից¸ խալդերենից¸ հունարերենից¸ եբրայրերենից¸ լատիներենից¸ արաբերենից¸ հին ֆրանսերենից¸ նույիսկ թուրք-թաթարական լեզուներից: Դրանից մեր լեզուն ոչ միայն չի կորցրել իր ինքնուրույնությունը¸ այլև հարստացել է¸ որովհետև դա բոլոր լեզուների բնական զարգացման ուղիներից մեկն է:
Լեզուների փոխառությունների մասին խոսել են նաև համաշխարհային մշակույթի և գրականության ուրիշ մեծություններ:
Վ.Գյոթեն խոսելով գերմաներենի մասին գրում է. «Չկա ավելի անհեթեթ բան գերմանացու համար¸ քան այն¸ որ նա պատկերացնի¸ թե ինքը իբր օգտվում է իր սեփական պաշարներից և մոռանա այն մասին¸ թե վերջին 50 տարվա ընթացքում ինչքան փոխառություններ է վերցրել ուրիշ ազգերից… Լեզուն մաքրելու հետ միասին հարստացնելը ականավոր խելքի տեր մարդկանց գործն է: ՄԱՔՐԵԼԸ ԱՌԱՆՑ ՀԱԵՍՏԱՑՄԱՆ ԱՊԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է»: Պարոն Agop դուք երևի այս վերջին շարքին եք պատկանում:
Ահա թե ինչ է ասում Դ. Դիդրոն ֆրանսերենի մասին. Սալոնի տեսության մեջ նա զայրացած բացականչում է` «Այս ինչ հիմարություն է ամեն ինչ ֆրանսիացնել»:
Նշանավոր լեզվաբան Մ. Աբեղյանը գրում է. «Լեզվի փոխառությունը ուրիշ լեզվի ազդեցությամբ բնական պրոցես է: Ամեն լեզու այս եղանակով հարստանում է և ճկուն է դառնում նորանոր գաղափարներ արտահայտելու համար: Լեզվի զարգացումն այս ճանապարհով երբեք չի դադարել: Այսպիսի դեպքում բառերն ու կապակցությունները արդեն ազգայնանում են և օտար բառերը նույնիսկ ենթարկվում են նույն հնչյունափոխությանը»: Ահա, թե ինչ է ասում Դ. Դիդրոն ֆրանսերենի մասին. Սալոնի տեսության մեջ նա զայրացած բացականչում է` «Այս ինչ հիմարություն է ամեն ինչ ֆրանսիացնել»:
Նշանավոր լեզվաբան Մ. Աբեղյանը գրում է. «Լեզվի փոխառությունը ուրիշ լեզվի ազդեցությամբ բնական պրոցես է: Ամեն լեզու այս եղանակով հարստանում է և ճկուն է դառնում նորանոր գաղափարներ արտահայտելու համար: Լեզվի զարգացումն այս ճանապարհով երբեք չի դադարել: Այսպիսի դեպքում բառերն ու կապակցությունները արդեն ազգայնանում են և օտար բառերը նույնիսկ ենթարկվում են նույն հնչյունափոխությանը, ինչ որ բնիկ բառերը»:
Փոխառությունների հարցը չի վրիպել նաև Ստ. Մալխասյանցի ուշադրությունից: «Հայերենը…¸ -գրում է նա¸-հեղեղված է պահլավական բառերով ու ոճերով: Խորենացին հունաբան էր և նա հայերեն ներմուծեց հունական նախդիրներով ստեղծված հունական ձևով բազմաթիվ բառեր¸ ինչպես նաև հունաբանությունը զգալի դարձրեց շարահյուսության մեջ: Դրանից հայերենը ոչ թե տուժեց¸ այլ հարստացավ»:
Մեր մեծանուն բանաստեղծ Հ. Թումանյանը գրում է¸ որ լեզուների զարգացման պատմությունը ցույց է տալիս¸ որ « ոչ մի լեզու¸ որքան էլ ազգային բնավորությունը պահի ու զարգացնի¸ չի կարող փոխառություններից ազատվել ու կղզիանալ…Փոխառությունները եղել են ու միշտ կլինեն¸ և շատ գեղեցիկ է¸ որ էդպես է: Միայն պետք է իմանալ շնորհքով¸ խելացի առնել և տեղը գործածել… Միշտ ավելի լավ է չունեցած բառը փոխառնել¸ քան թարգմանել և ֆրակը շինել պոչազգեստ…»
Այս ամենը երկար շարադրում եմ¸ որպեսզի համաշխարհային մեծությունների հեղինակությամբ համոզեմ մեր ծայրահեղ մաքրամոլներին¸ որ փոխառությունները օտարաբանություն չեն¸ այլ լեզուների բնական զարգացման¸ բոլորի կողմից ճանաչված¸ օրինաչափություն¸ և օտար բառերի նկատմամբ սերը չէ¸ որ ստիպում է շատ լեզվաբանների ու մտավորականների հանդես գալ փոխառությունների պաշտպանությամբ ու ամեն ինչ հայացնելու մոլուցքի դեմ:
Գեղեցիկ ու դյուրահնչյուն շատ բառեր¸ որոնք չեն հակասում մեր ազգային լեզվի օրինաչափություններին¸ հեշտությամբ ենթարկվում են քերականական կանոններին և ավելի լիարժեք են արտահայտում տվյալ բառի կամ հասկացության իմաստը:
: Մեր տաղանդավոր լեզվաբան Էդ. Աղայանն իր հրաշալի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի առաջաբանում գրում է. «…Մեր ժողովրդի սերտագույն մշակութային կապերը ռուս և եվրոպոկան ժողովուրդների հետ… մշակույթի¸ հասարակական-քաղաքական կյանքի¸ գիտության և տեխնիկայի պահանջներին համապատասխան¸ մեր լեզվի բառապաշարը հարստացրին տասնյակ հազարավոր նորակերտ բառերով և նորագույն փոխառություններով»:
Մեր ականավոր լեզվաբան Ա. Ղարիբյանը մի առիթով ասել է. «Պետք չէ վախենալ փոխառություններից¸ մանավանդ եթե դրանք ենթարկվում են մեր լեզվական համակարգի օրինաչափություններին և քերականական ու շարահյուսական կանոններին: Վախեցեք քերականական համակարգում անհարկի փոփոխություններից¸ որոնց իրավունքը պատկանում է միայն ու միայն դարերով մշակված լեզվին»: Վախեցեք այդ կանոնների աղավաղումներից¸ ինչը հաճախ է կատարվում մամուլի էջերում¸ զանազան հրատարակություններում և հրապարակային ելույթներում: Խախտվում է ենթակայի և ստորոգյալի համաձայնության կանոնը¸ հատկապես երբ ստորոգյալը կրավորական սեռի բայով է արտահայտվում¸ հոգնակի թվով ենթակայի հետ: (Պարոն Հագոբ, ուշադիր նայեք` ձեր գրառումներում քանի այսպիսի խախտում կգտնեք):
Հայոց լեզվի զարգացման վրա խիստ բացասական ազդեցություն է ունենում, երբ լեզվի «զարգացման» հարցով սկսում են զբաղվել ոչ թե լեզվաբանները¸ այլ դիլետանտները (նույնպես օտար բառ է), որոնք Վոլտերի խոսքերով ասած¸ «անհեթեթություններ են դուրս տալիս¸ որևէ նոր բան ասելու անզուսպ ցանկությունից դրդված»:
Այսօր մի կայքում կարդացի Լ. Տոլստոյի դիպուկ խոսքերը` «Եթե դուք ինչ-որ մեկի համար դարձել եք վատը, ուրեմն չափից դուրս շատ լավություն եք արել նրան»: Եվ ակամայից սկսեցի ինքս իմ մեջ վերլուծել, թե ու՞մ համար ենք` մենք «վատ» դարձել»: Բարեբախտաբար այդպիսիների թիվը շատ չնչին էր` 2-3: Սակայն ցավալին այն է, որ այդ չնչին թվի մեջ մտնում են հենց նրանք, որոնց համար մենք ոչինչ չենք խնայել: Եվ սա է դառնում առիթ իմ գիշերային անքուն հոգետանջումների համար:
Ես ինձ թուլակամ մարդ չեմ համարում, ես անցել եմ կյանքը դաժան բովի բոլոր աստիճաններով և չեմ ընկրկել, միշտ մնացել եմ մարդկային բարձր կոչման վրա: Իսկ այս մտատանջությունների դեմ ես անզոր եմ, չեմ կարողանում հաղթահարել… թեև դրա համար ես մշտապես ենթարկվում եմ իմ բոլոր հարազատների և մոտիկ ընկերների կշտամբանքներին… Եվ համոզված եմ, որ այս գրառումը նույնպես կդառնա կշտամբանքների նոր տարափի առիթ: Սակայն վերափոխվելու իմ կամային փորձերն անհաջող են անցնում: Ախր, շատ դժվար է էությամբ փոխվելը… Ես զգում եմ, որ շատ վատ է լինել չափազանց զգացմունքային, ինչպիսին ես եմ: Արհամարհելու փոխաեն` ամեն ինչ ընդունել սրտին մոտ և երկա'ր, երկա'ր տանջվել` ծանր ու հոգնեցուցիչ մտքերի քաոսում: Ամեն մի անտարբեր արարք, ամեն մի սառը հայացք, ասեղի պես ծակում է սիրտս և անանց վերք է դառնում: Հաճախ սեփական ծանր մտքերից այնքան եմ տանջվում, որ ուզում եմ բարձրաձայն գոռալ աշխարհով մեկ`«ապերախտությունը շա’տ վատ բա’ն է, մարդի’~կ, երախտամոռ մի’ եղե’ք», բայց ինչ-որ մի բան իմ բերանը փակում է…և ես սուզվում եմ ինքս իմ մեջ, դառնում անտարբեր և ուզում եմ անզուսպ լալ…
Իսկ դուք գիտեք, թե ինչպես են լալիս մարդիկ. Ահա թե ինչ է գրում հռչակավոր բանաստեղծ
ՍՅՈՒԼԼԻ-ՊՐՅՈՒԴՈՄԸ
Օհ, եթե դուք իմանաք, թե ինչպես են լալիս
Մարդիկ, որ մենակ են, աչք ունեն կարոտող,
Գոնե կարեկցանքից մի օր դուք կանցնեիք
Նրա խրճիթի մոտով:
Օհ, եթե դուք իմանայիք, որ մի հայացքը ջինջ
Ծնում է մարդու մեջ վառ երազներ, խոհեր,
Ապա կնայեիք լուսամուտին դուք իմ
Պատահաբար գուցե:
Եվ եթե դուք իմանայիք, որ ձեր սիրտը ջերմին
Ինչպես կամոքեր իմ սիրտը որբ ու տխուր,
Կնստեիք իմ տան դռան շեմին
Որպես քնքուշ մի քույր:
Օ, եթե դուք իմանայիք, որ սիրում եմ ձեզ,
Պատրաստ եմ կյանքս էլ տալ առանց մնացորդի,
Գուցե մի օր հանկարծ դռնից մտնեիք ներս`
Նման մի անցորդի:

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ԹՈՂ ԿԱՐԴԱՆ ԲՈԼՈՐ ՄՈԼԻ ՌՈՒՍԱՖՈԲՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԵՆ ԺԽՏԵԼ ԲԵՐՎԱԾ ՓԱՍՏԵՐԸ
Հարգելի գրչակիցներ, այս հոդվածը ժամանակին ես գրել եմ, պատասխանելով Ռ. Իշխանյանի, պատմական բազմաթիվ խեղաթյուրումներով ու շեղումներով հայտնի, «Երրորդ ուժի բացառման» հոդվածին: Ցավոք այդ ազգավնաս հոդվածի արձագանքները հիմա էլ են երևում:
Ռ. ԻՇԽԱՆՅԱՆԻ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ» հադվածի մասին
Ռ. Իշխանյանը հայտնի էր որպես մաղձոտ, պաթալոգիական ռուսաֆոբ: Նրա այպես կոչված «երրորդ ուժի բացառման» տեսությունը միայն ու միայն ուղղված էր հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման դեմ: Նրա այս հոդվածը, հանդիսանում է պատրանքապաշտական մի տենդոտ բարբաջանք, որն ուղղված է հայ ժողովրդի պատմությունն ու ազգային դարավոր կողմնորոշումն անհիմնն խեղաթյուրելու, հայ ազգային մեծություններին հախուռն վարկաբեկելու, մեր ապագա գոյատևման հիմքերի խարխլու նպատակին: Այդ հոդվածի դեմ, ժամանակին հանդես են եկել մեր նշանավոր գիտնականները: Ես նույնպես հոդված եմ գրել՝ ապացուցելով նրա անհեթեթ գաղափարների սնանկությունը:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ և ԱԶԳԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԸ
ՈՒթսունական թվականների վերջերին Հայաստանում թափ առավ հայոց համազգային շարժումը: Հայտնվեցին ՀՀՇական աներ-փեսաներ, որոնք հատուկ ջերմեռանդություն էին հանդես բերում նոր, արտառոց ՙտեսություններ՚ հնարելու ուղղությամբ` հավակնելով ժողովրդի հոգևոր առաջնորդի դեր կատարել: Եվ ինչ որ չափով դա նրանց հաջողվում էր: Որպես գաղափարախոսության առաջին դուետ աչքի էին ընկնում Ռաֆայել Իշխանյանն` իր փեսա Վազգեն Մանուկյանի հետ, որոնք ջանք չէին խնայում խթանելու, մեր ազգի համար կործանարար, հակառուսական տրամադրությունները:
ՀՀՇական մյուս աներ-փեսան, ամպագոռգոռ ու սնապարծ հայտարարություն արեցին` թերահասներին ու անտեղյակներին հավատացնելու համար, որ Հայաստանը կարող է իր ջերմուկով , մոլիբդենով ու ծիրանով 10 միլիոն մարդ կերակրել և հզորանալ: Այդ տարիներին, մեր ականավոր գրականագետ Լևոն Հախվերդյանը մի առիթով գրել է «Կան պատեհապաշտներ, որ կարող են այսօր մոլի հեղափոխական լինել, վաղը` նույնպիսի հակահեղափոխական` նայած թե ո՞րն է շահեկան, ո՞րն է հարմար ու նպատակահարմար»:
Եվ ահա այդ ժամանակ էլ հանդես եկավ մի նոր Փանջունի` Ռ. Իշխանյանը, որը փորձեց շրջադարձ կատարել մեր ժողովրդի ավելի քան 300 տարվա ազգային կողմնորոշման մեջ` իր այդ տեսությամբ, որը փաստորեն ուղղված էր միայն հայ-ռուս բարեկամության խարխլմանը:
Մարդկության հազարամյակների պատմությունը հաստատուն կերպով ցույց է տալիս, որ ոչ մի փոքր երկիր չի կարող, առանց որևէ խոշոր, զորեղ պետության հովանավորության ոչ միայն զարգանալ, այլև գոյատևել: Մոռանալով այս դարավոր ճշմարտությունը, Ռաֆայել Իշխանյանը, ինչպես ամերիկյան «Հայ Կյանք՚» շաբաթաթերթում արդարացիորեն գրել էր պրոֆ. Լ. Խաչերյանը,«ՙելնելով Ռուսաստանի նկատմամբ անհասկանալի կույր ատելութիւնից ու մաղձից՚ հնարեց «ՙերրորդ ուժի բացառման» տեսությունը, և սկսեց այն իրագործել, ռուսական դպրոցների դեմ կատաղի պայքարով, որը երբեմն հասնում էր անթուլատրելի բռնի մեթոդների: Մտնում էր նա դպրոցները և տիրաբար հրամայում` «եթե մի քանի օրվա ընթացքում չփակեք ռուսական դասարանները, ապա մենք զենքով կստիպենք ձեզ»՚: Նրա հավատարիմ գաղափարակից փեսան` Վազգեն Մանուկյանն էլ շարունակեց նրա գործը և հնարեց «ՙգնացքից թռչելու» տեսություն: Նրա հետ միասին ՙգնացքից՚ թռան` շատերը` իրենց հետևից տանելով մեր դյուրահավատ ժողովրդի մի մասին, կոտրելով ոտքերը և գլորվելով դեպի աղքատության և խավարի անդունդը... Ժողովրդի վիճակը նրանց չէր հետաքրքրում: Կարևորն այն էր, որ ՀՀՇականներն իշխանության գլուխ անցնեն: «Գնացքից թռնելը» դարձավ պատճառներից մեկը «Օղակ՚» ռազմական գործողությունների անցկացմանը և Շահումյանի ու Գետաշենի կորուստին:
Ազգավնաս սխալ էին մեր ժողովրդի դարավոր կողմնորոշումն անհարկի վերանայելու փորձերը և հակառուսական տրամադրությունների սերմանումը:
Ըստ Ռ. Իշխանյանի` «երրորդ ուժի բացառման՚» տեսության, մեր ժողովրդի 300 ամյա ռուսական կողմնորոշումը սխալ է, ՙկոտրում է մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու և զորանալու ոգին, ստրկային հոգեբանություն է զարգացնում նրա մեջ՚ և իբր հանդիսանում է մեր ժողովրդի վերջին հարյուրամյակների բոլոր դժբախտությունների, այդ թվում Մեծ Եղեռնի, պատճառը: Կորցնելով պատմական իրողությունը ճիշտ ըմբռնելու ունակությունը, հաճախ նաև խեղաթյուրելով փաստերը և անտեսելով հայ ժողովրդի ականավոր մտավորականների պատգամները, նա գրում է.«ՙ300 տարի երրորդ ուժին ապավինելու, մեր հարևանների հետ հարաբերությունները սրելու ճանապարհով շարժվելով մենք կորցրինք մեր երկրի 90 տոկոսից ավելին, միլիոնավոր զոհեր տվեցինք…» ՚: (Ու շադրություն դարձրեք` մեր հարևանների հետ մենք ենք հարաբերությունները սրել):
«Մեզանում հայրենասիրություն է համարվում թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը»։
Նա այնտեղ է հասնում, որ սրբապղծորեն պարսավում է մեր բոլոր ռուսամետ մեծերին, նրանց անվանելով երգչախումբ, սկսած հնագույն ժամանակներից` Իսրայել Օրուց, Շահամիրյաններից, Հ.Արղությանից, Գ.Արծրունուց, Զավրիևից, Անդրանիկից, մեր մեծանուն գրողներ Խ. Աբովյանից, Ռաֆֆուց, Ռ. Պատկանյանից Հ. Թումանյանից, Շիրվանզադեից, Ա. Ահարոնյանից մինչև Հ, Շիրազը, Ս. Կապուտիկյանը, Խ. Դաշտենցը, Լ. Հախվերդյանը, Ս. Խանզադյանը, Զ. Բալայանը, Հ․ Սահյանը, , Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան,
, Ս. Պողոսյան, Մ․ Գալշոյանը, և այլն, նրանց համարելով «ՙպրիմիտիվ ազգի՚ անհեռատես ներկայացուցիչներ», որոնք թուրքերի մասին լավ բան չեն ասում, իսկ ռուսներին գովաբանում են` իբր ապակողմնորոշելով նույն «ՙպրիմիտիվ՚»ժողովրդին: Նա իր սրբապղծության մեջ չի խնայում նույնիսկ այնպիսի նշանավոր, անձնուրաց հայրենասերի, ինչպիսին էր մեր հռչակավոր կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, որն իբր ռուսներին քծնելով դարձավ կաթողիկաս: Եվ դա ասվում է մի մարդու մասին, որը ոչ միայն հոգևորական էր, այլ նաև մարտական զինվոր, որի ծառայությունը հայ ժողովրդին` պարսկական լծից ազատագրելու գործում, անգնահատելի է: Նրա համար ոչ մեկը հեղինակություն չէ: Նա չի խնայում նույնիսկ մեր ազգային վրիժառուներին: Նա քար է շպրտում նաև մեր բարեկամ Նույկինի, Քերոլայն Քոկսի, Սախարովի հասցեներին:
Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։
Նա գրում է, որ հայոց քաղաքական կյանքում գծագրվում էին երկու հարկադիր ուղղություններ, մեկը երրորդ ուժին, գլխավորապես Ռուսաստանին անվերապահորեն ապավինելն էր՝ Թուրքիան մշտական թշնամի ճանաչելով, սա կարելի է կոչել զավրիևյան կամ անդրանիկյան գիծ (հիշենք, որ Անդրանիկը նույնիսկ չընդունեց առանց Ռուսաստանի ստեղծված Հայաստանի հանրապետությունը), մյուսը երրորդ ուժը բացառող, հարևանների հետ երկխոսության մեջ մտնելու մտայնությունն էր: Հայերիս մեջ այն ժամանակ էլ, հիմա էլ բացարձակորեն գերիշխողը եղել է զավրիև-֊անդրանիկյան գիծը։
Իշխանյանն ամեն ստոր քայլի դիմում էր, ընդհուպ մինչև պատմական իրողությունների խեղաթյուրումը, որպեսզի վարկաբեկեր ռուսական կողմնորոշումը:
Նա:որտեզի՞ց է վերցրել, որտե՞ղ է կարդացել այս հրեշավոր մեղադրանքը Պետրոս առաջինի վերաբերյալ, որ նա գրում է` « Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով»։ Մինչդեռ, բոլորին հայտնի է Պետրոս Ա-ի խիստ բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ:
Այնուհետև, տեսեք նա ինչ է գրում մեր պատմության ծանր ժամանակաշրջանի վերաբերյալ: «Մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ» հայտարարում է նա:
«1920 թ. ամռանը հնարավորություն կար քեմալական Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, Քեմալը համաձայն էր Կարսի մարզը չպահանջել և Վանի վիլայեթից էլ ինչ-որ բան տալ Հայաստանին: Իսկ Համո Օհանջանյանը Սեվրի դաշնագիրն էր թափ տալիս»:
Ի՞նչի վրա է հիմնված այս անհեթեթ հայտարարությունը:
Նա անխնա կերպով, սրբապղծորեն մեղադրում է մեր բոլոր ավանդական կուսակցություններին` Դաշնակցությանը, Հնչակյաններին, Ռամկավարներին, որ «50 — 60 տարի է, նրանց ամբողջ քաղաքականությունը հենված է եղել Ռուսաստանին մարմնով ու հոգով նվիրված լինելու մտայնության վրա»։
Իշխանյանի համար Հայաստանում ոչ մի հեղինակությոն չկա, գրեթե բոլոր գրողները, պատմաբանները և ըդհանրապես մտավորականությունը կեղծարարներ են: «Մեր պատմաբանները, -գրում է նա,-որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին»: Ո՞րն է այդ ահավոր պատմությունը:
Իշխանյանը սրբապղծորեն արհամարհելով տասնամյակներ շարունակ ամբողջ հայության արդարացի պահանջը, առանց խղճի խայթի, հայտարարում է, որ «Առհասարակ աննպատակ է հայերի ցեղասպանության ճանաչումը տարբեր պետություններից ու ՄԱԿ֊ից պահանջելը»։
Նրան դուր չեն գալիս նույիսկ պանիսլամիզմի ու պանթյուրքիզմի դեմ պայքարի կոչերը: Նա դժգոհությամբ գրում է «Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի և պանթուրքիզմի խրտվիլակները, որպեսզի մենք՝ հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին։ Երրորդ ուժին ապավինելու ասպետները մեզ ասում են՝ եթե Ռուսաստանը չլինի, պանիսլամիզմը և պանթուրքիզմը մեզ կուտեն։ դրանցով
հայերին անընդհատ վախեցնող մեր գործիչները առնվազն տգետ են»։

Դժվար է հավատալ, որ այս ազգավնաս, թեթևամիտ ու քատմնելի տողերը դուրս են եկել հայ մարդու, հայ պրոֆեսորի գրչի տակից: Ըստ նորահայտ մարգարեի դերում հանդես եկող Իշխանյանի սնանկ տեսակետների, ՙմենք ենք հարաբերությունները սրել հարևանների հետ՚` ռուսական կողմնորոշման պատճառով, լեզու չենք գտել նրանց հետ, թե չէ նրանք, այդ անմեղները, մեր հողերը չէին զավթի, մեզ չէին կոտորի: Նույնիսկ Քեմալ Աթաթուրքը մեզ կզիջեր գրաված հողերը և 1915 թ եղեռնը չէր լինի: ՙԵթե մեր հոգեբանության մեջ,-գրում է նա,-բացառեինք երրորդ ուժը և մեզ մենակ զգայինք մեր հարևանների հետ, չէինք հոխորտա նրանց դեմ, հաշտ կապրեինք…»՚: Տեսնում եք ինչ ՙ«պրիմիտիվ՚»ազգ ենք, չենք հասկացել, որ եթե Ռ. Իշխանյանի թելադրանքով, թուրքերին ասեինք բարով եք եկել` մեր հողերը գրավել, հնազանդ պահեինք մեզ և կամավորական խմբեր չկազմեինք`«ՙռուսական և ֆրանսիական բանակների մեջ՚ ընդդեմ Թուրքիայի», Մեծ եղեռնից կարող էինք խուսափել: «Դրա փոխարեն ինքներս ենք հոխորտում ու հրահրում մեր բարեկամ թուրքերին մեր դեմ»: Իսկ և իսկ թուրքական պատմագրության ոգով: Թուրքերը կարող են Ռ. Իշխանյանի արձանը կանգնեցնել, որ, վերջապես, նա հաստատում է այն, ինչ իրենք վաղուց են ասում: Այսքանից հետո, ո՞վ է ՙպրիմիտիվը՚, ա՞զգը, թե նորահայտ տեսաբանը, որը Վոլտերի բառերով ասած`«որքան հիմարություններ է դուրս տալիս, մի նոր բան ասելու մոլուցքով բռնված»:
Իշխանյանի` գլխիվայր շուռ տված այդ անհեթեթ տեսությունը, բարեբախտաբար անպատասխան չմնաց: Պատմական իրողության խոր ճանաչումով և համոզեցուցիչ, հիմնավոր փաստարկներով նրա դեմ հանդես եկան անվանի պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը, ականավոր գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը և ուրիշներ:
Ցավոք, Իշխանյանը միակը չեր, թեև քիչ, բայց նա ուներ գաղափարակիցներ: Նրան ձայնակցեցին Կտրիչ Սարդարյանը, Վանո Սիրադեղյանը և ավելի մանրամասշտաբ քաղաքական գործիչներ:
Վանո Սիրդեղյանը հայտարարեց` թող վելիկոռուսական շովինիստները գնան Կովկասից այն կողմ, մենք մեր հարևանների հետ լեզու կգտնեք: Նա` հանրապետությունում ՙ«կարգ ու կանոն հաստատելուց՚» հետո, հետևելով մեկ ուրիշ նախարարի օրինակին, փախավ արտասահման, թե ու՞ր, և հիմա չգիտենք, թե ում հետ է նա լեզու գտնում:
Ավելի մոլեգին հակառուսական հայտարարություններով հանդես եկավ Կտրիչ Սարդարյանը: «Հասել է այն ժամը, երբ մեր հարևան Ադրբեջանի հետ պետք է մոռանանք մեր ընտանեկան վեճերը,-հրամայական ոճով գրում է նա,-և դուրս քշենք Ռուսաստանին Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ ու բարեկամ հարևանների հետ կովկասյան մեր տունը կառուցենք»՚:
Այս հայ քաղաքագետին տեսե’ք.: 1918-20 թթ, Բաքվի, 1988-90 թթ.Սումգայիթի, Կիրովադադի և այլ քաղաքների հայկական ջարդերը, Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը, մանր «ՙընտանեկան վեճեր՚« են և պետք է մոռանալ ու թուրքերի օգնությամբ «ՙկովկասյան մեր տունը՚» կառուցել: Թուրքամետները մոռանում են, որ պանթուրքիզմը վաղուց արդեն մշակել էր հայերին, որպես մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին ընկած խոչնդոտ, ոչնչոցնելու ծրագիր:
ՙՌուսաստանը պետք է գնա այստեղից,-գրում էր Սարդարյանը, «Հայաստանի Հանրապետություն՚» պաշտոնաթերթում,-դա մեր ազգի ապագայի համար բախտորոշ ու փրկարար իրադարձություն է… Ռուսաստանը պետք է գնա, որ դուք ձեր հայրենիքը շենացնելու գործին նվիրվեք»՚:
Տեսնու՞մ եք, ինչ նրբանկատություն է ցուցաբերում նա` Ռուսաստանն է խանգարում «հայրենիքի շենացմանը՚» ժողովրդի նվիրվելուն:
Այդ քաղաքական մոլորյալնե՞րը, թե՞ազգադավերը, այրելով Ռուսաստանի հետ կապող կամուրջները, հետևելով Իշխանյանի ազգադավ անհեթեթ պատգամին, միաժամանակ մերժում, դատապարտում էին մեր ժողովրդի արդարացի պահանջատիրական ձգտումները: Ցեղասպանության ճանաչման պահանջները համարելով աննպատակ ու անիմաստ, քարոզում էին թուրքահաճ գաղափարներ` հայտարարելով, որ մենք, փոխանակ ընդունելու մեր մեղքը, իզուր տեղ ՙքաղաքակիրթ՚ դարձած թուրքերին, ադրբեջանցիներին /Ա. Բլեյան/ «հայհոյում, բարբարոսներ՚» ենք անվանում: Երևի թուրքերը Ռ. Իշխանյանի արձանի կողքին պիտի դնեն նաև Կ. Սարդարյանի և Ա. Բլեյանի անդրիները:
Ավելորդ չի լինի մեկ անգամ ևս այս վայ տեսաբաններին հիշեցնել հայ ժողովրդի բարեկամ Գլադստոնի խոսքերը`«ՙՉընդունել թուրքական ոչ մի խոստում, քանի որ դրանք ոչ մի արժեք չունեն և անօգուտ լինելուց ավելի վատ են: Նվազ իրազեկ որոշ մարդիկ ընկնում են մոլորության մեջ, ենթադրելով, որ թուրքական կառավարությունը կկատարի իր խոստումը»: Իսկ գերմանացի դոկտոր Ռորբախը գրել է, որ հայերին իրական օգնություն ցույց տալու գործում վճռական խոսքը պատկանում է Ռուսաստանին:
Հայ ժողովրդի այս նորահայտ ՙհոգևոր առաջնորդները՚, հիշողության կորուստի հետևանքով, թե՞ կանխամտածված, մոռացության են մատնում, որ հենց «երրորդ ուժի՚» շնորհիվ Արևելյան Հայաստանը, դուրս եկավ իր ողբերգական վիճակից, զարգացավ ու դարձավ արդյունաբերական, մշակույթային, գիտական ծաղկուն հանրապետություն, որպես համայն հայության հավաքական կենտրոն: Ահա թե ինչ է գրում այդ մասին Հովհ. Քաջազնունին, որն, անկասկած, ավելի լավ գիտեր այն ժամանակվա իրադրությունը, քան Ռ.Իշխանյանը և նրա կողմնակիցները. «1918-20 թվականներին մի անտանելի դրության մեջ խեղդվում էր Հայաստանը և նորից նրան փրկեց ռուսների վերադարձը: …Իրականութիւնը եկավ ցոյց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արեվմուտքում, որ իսկական դաշնակիցը- Ռուսաստանն է եւ Ռուսաստանի շնորհիւ է միայն, որ ՙՀայաստանի Հանրապետութիւն անունը այսօր չի ջնջուած, դուրս չի ձգուած աշխարհագրական քարտէսներից: …Հայաստանի միակ օրիանթասիօնը Ռուսաստանն է»՚: (Պահպանված է Քաջազնունու ուղղագրությունը:)
Հակառուսականները մոռանում են նաև, իր ամբողջ կյանքը հայերի ազատագրությանը անմնացորդ նվիրած, մեր ազգային հերոս Անդրանիկի խոսքերը. «Ըրեք ինչ կուզեք, բայց Ռուսիո դռները մեզի դեմ մի փակեք: Մենք շատ թշնամի ունինք արդեն, Ռուսիան էլ թշնամի մի ընեք մեզ»՚:
Դեռ 1912 թ., «ՙԵրեկվան պատմությունը և այսօրվա իրականությունը՚» հոդվածում, Թումանյանը Ռուսաստանի մասին գրում էր. «Մենք կյանքի փորձով գիտենք ու հավատում ենք էդ մեծ ուժին…և հավատում ենք, որ նա վերջ կդնի հայ ժողովրդի էս անվերջ կոտորածին, վայրենի ժողովուրդների անվերջ բարբարոսությանը, քաղաքակիրթ աշխարհքի էս անվերջ խայտառակությանը՚»:
Ինչպես մեր օրերում իշխանյանականները, այնպես էլ Թումանյանի ժամանակակիցներից ոմանք, ռուսական կողմնորոշումը ժխտելու փաստարկներից մեկը համարում էին այն, որ Ռուսաստանը Հայաստան է մտնում ոչ թե մեզ փրկելու համար, այլ որովհետև ինքն այստեղ շահ ունի: Թումանյանն այդ առթիվ գրում է. «Մարդիկ կլինեն, որ կառարկեն, թե էդ ամենը Ռուսաստանը արել է, կանի, որովհետև էդպես են պահանջում իր շահերը: Ես դրան կպատասխան եմ… Ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի և հայ ժողովրդի շահերը բռնում են իրար»՚:
Իշխանյանն անտեսելով մեր հանճարեղ բանաստեղծի` ռուսական կողմնորոշմանը նվիրված այս և բազմաթիվ այլ ասույթներ, խեղաթյուրելով ու յուրովի մեկնաբանելով նրա առանձին մտքեր, հայտարարում է, թե իբր Թումանյանը 1918-20 թվականներին վերանայել էր իր տեսակետները և շրջադարձ կատարել կողմնորոշման իր համոզմունքներում: Հայոց մեծ բանաստեղծի մասին այս սխալ ու խեղաթյուրված տեսկետների դեմ ծավալուն ու փաստարկաված հոդվածով հանդես եկավ ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը:
Այս ամենի մասին ես գրում եմ, որովհետև ես` որպես պատմաբան, լավ իմանալով մեր ժողովրդի դարավոր պատմությունը, ռուսական կողմնորոշման համոզված ջատագովներից մեկն եմ:
Հակառուսական, թրքահաճ հիստերիա բորբոքելու հետևանքով, հասարակության տհաս տարրերը վնասեցին Չեխովի և Պուշկինի կիսանդրիները, ապականեցին Չարենցի կամարը, Մյասնիկյանի, Շահումյանի արձանները, ջարդեցին ռուսերեն ցուցանակները, նրանց փոխարեն դնելով անգրագետ անգլերենով գրվածները:
Հետաքրքիր է, որ հակառուսական տրամադրությունների դեմ վճռականորեն հանդես եկան նաև սփյուռքահայ, մասնավորապես Ամերիկայում ապրող, նշանավոր շատ մտավորականներ:
«ՙ… Հայ ժողովրդի ռուսական արեւելումը սոսկ միայն համակրանքի ու սենտիմենտալիզմի հարց չէր, այլ ազգային յարատեւման ու վերապրումի մարտավարություն` վարչա-տնտեսական և քաղաքական-մշակութային շահագրգռությունների խորին գիտակցումով՚»,- գրում էր դոկտոր, պրոֆեսոր Լ. Խաչերյանը ,,Armenian Life” շաբաթաթերթում:
Չափազանց ուշագրավ ու հետաքրքիր էր նույն շաբաթաթերթում տպագրված, դոկտոր Գէորգ Պաղճյանի «Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին՚», որի մեջ նա արծարծում էր հանրապետության հետագա զարգացման տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում ռուսական կողմնորոշման հարցը:
«ՙԱնկախութիւն-արեվելում՚» ենթավերնագրի տակ, նա հանգամանորեն շարադրում է իր տեսակետները` ազգային կողմնորոշման մասին: «Արեւելում չի նշանակեր ենթակայութիւն ոչ էլ անձնատուութիւն,- գրում է նա,- այլ բարեկամութիւն…՚: Այնուհետև բերելով Ս. Վրացյանի 1927 թ. գրած խոսքերը`«ՙԻ’նչ էլ լինի ներկայումս իշխող ռեժիմը, Ռուսաստանը, ինչպես առաջ, ապագայում էլ պետք է լինի հայկական խնդրի կարեւորագոյն ազդակներից մեկը», նա ավելացնում է. «Պատմութեան հոլովոյթը մեզի կսովրեցնէ թէ աշխարհագրական մեր դիրքին մեջ, չենք կրնար կանգուն պահել անկախ Հայաստան մը առանց մեր ռուս հարեւանին բարեկամութեան՚: Դիմելով հակառուսական հիստերիայի հեղինակներին, Դ-ր Պաղճյանը գրում է.
«Մեր պարագային որո՞ն կրնայինք վստահիլ: Վրաստանի՞ն, որ պատմության ընթացքին, գրեթէ միշտ, մեր նեղ օրերուն, մեզ լքած է եւ դաշնակցած մեր թշնամիներուն հետ:
…«ՙեղբայր՚» Ատրպէյճանի՞ն, որ երկրորդ անգամ կրկնեց 1915ի ցեղասպանութիւնը…
Որու՞ն պիտի վստահինք: Թուրքիո՞յ: Ինչպէ՞ս մոռանալ թէ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ երկու անանցանելի պատուարներ կան` 1915ի ցեղասպանութիւնը եւ… Փանթուրանական մշտարթուն նուաճողականութիւնը, որուն առջեւ իբր թումբ կը կանգնի Հայաստան:
Աւելորդ է նշել անշուշտ թէ Ամերիկայի կամ արեւմտեան այլ պետութեան մը պաշտպանութեան կամ հոգատարութեան մասին մտածելը ցնորք է եւ յիմարական երազ»՚:
«ՙՈՒրեմն մեր շուրջը կը մնայ միայն Ռուսաստանը»՚:
Պաղճյանը մեր ազգային կողմնորոշմանն աղերսվող բոլոր հանգամանքները քննարկելուց հետո, իր նամակի այդ ենթաբաժինը եզրափակում է մի դիպուկ ու սուր նախադասությամբ, որի հետ չի կարելի չհամաձայնվել.
«ՙՀերի’ք է պոռոտախոսները աջուահեակ յոխորտան»՚:
1996 թ. հունվարին Բեյրույթում ընդունված «Վասն համասփիւռքահայ քոնկրէսի՚» հայտարարություն-կոչի մեջ ասված է. ՙ«Հայը իրաւունք չունի մոռնալու պատմական այն ճշմարտութիւնը` որ երեք Հայաստաններէն միայն Ռուսահայաստանն է որ վերապրեցաւ մինչև այսօր…՚», և ապա` ՙ«…արցախահայութիւնը և Հայաստան պիտի մնան Ռուսաստանի զինակիցն ու դաշնակիցը, անոր վստահելի բարեկամը Անդրկովկասի մեջ…՚:
Բարեբախտաբար, հայ ժողովուրդը հավատարիմ է մնում պատմականորեն ճիշտ ընտրած իր ուղուն և մերժում պատեհապաշտների զանազան ՙհոխորտանքները՚: Իսկ Ռ. Իշխանյանի և նրա կողմնակիցների սխալ տեսակետները, Հ. Քաջազնունու բառերով ասած կարող են միայն «շփոթ գցել տհաս մտքերի մեջ՚, ոչ ավելին»:


Խմե’նք, թամադա’… Կենացներ ասա" …… ….
Ե’ս էլ եմ լավը,
Դո’ւ էլ ես լավը,
Նա’ էլ է լավը… Որտեղի՞ց սակայն
Այքան տրտմությու’նն
Ու այսքան ցա’վը…
Խմե’նք, եղբայրնե’ր
Բան չեմ ասում…
Ես լա’վ զավակ եմ,
Դու լա’վ զավակ ես,
Նա լավ զավակ է…
Որտեղի՞ց սակայն
Այսքան մայրերի
արցունքներն
Ու հարազատների
տանջա’նքը…
Ձեր կենացը իմ բարեկամներ,
Շատ բան չեմ ասում,
Բոլորդ էլ լա’վն եք ու
Լավ ընկերնե’ր…
Որտեղի՞ց սակայն
Այսքա’ն գժտությու’ններ
Ու խորթությու’ններ, և
Չարակամությու’ններ,
Էլ չեմ ասում նաև
Խարդախությու’’ններ…
Խմե’նք թամադա…

Фото Соса Мовсисяна.

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ..

.
Այս ինչ է կատարվում ինձ հետ. սիրտս լիքն է ցավով; Թեպետ դա իմ հոգեկան բեռն է, որ կրում եմ անխոնջ ու հաճախ լռում եմ անհույս, սակայն մերթ ընդ մերթ, ուզում եմ գոռալ ի լուր աշխարհի, թե ինչու են մարդիկ այդքան չարակամ, դաժան ու ապերախտ: Ես արդեն խոր ծերության պտուղներն եմ վայելում և, ինչպես բանաստեղծն է ասում, դարձել եմ «մոռացված մի կատար, ոչ քուն ունեմ ոչ դադար»: Եռում են մտքերս իմ բազմատանջ ուղեղում, որ սովոր է միայն ազնվության ու հավատարմության … և հիշողությանս միջից չեն հեռանում Շեքսպիրի խոսքերը. «Կա՞ արդյոք անշնորհակալ մարդուց ավելի հրեշավոր բան»:
Ես հիմա ով՞ եմ և ինչ,
Ինձ հիշող ու այցելող չկա.
Իմ առաջ` էլ դուռ չի բացվում,
Եվ դուռս էլ բացող չկա…
Հոգնել եմ արդեն հանգիստ խոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում բախվելուց,
Սեթևեթ խոսքից, քարոզ կարդալուց`
Հոգնել եմ արդեն:
Հոգնել եմ հոգով թաքուն ալեկոծվելուց,
Գիշերներն անքուն մտատանջվելուց,
Կնոջս ու դստերս հանդիմանությունից,
Եվ կշտամբանքներով քարկոծվելուց.
Հոգնել եմ արդեն: Հոգնել…
(Նմանակում Հ.Ս.)

Фото Соса Мовсисяна.

ԴԱՏԱՐԿԱԽՈՍԸ

Տիգրան Խզմալյանին ես չեմ ճանաչում: Նրա մասին կարդացել եմ բազմաթիվ սուր քննադատական գրառումներ: Այսօր որոշեցի լսել նրա հարցազրույցը Ա1+ կայանով: Եվ ի’նչ, համոզվեցի, որ նա մեծամիտ ու դատարկախոսի մեկն է: Հասկանալի է, որ նա թունոտ ատելությամբ է լցված հանրապետության իշխանությունների նկատմամբ և մաղձոտ ու բթամիտ ռուսատյաց է: Թող քննադատի Սերժին, ինչքան ուզում է, բայց լեզվական մարզանքներ չանի «մտավորական» բառի ծագման մասին, և իր տգետ բացատրություններով իրեն ծիծաղելի վիճակի մեջ չդնի: Նա ինքնագոհ հայտնագործություն է անում, որ «մտավորական» բառը հարինված է «սովետական բռնապետների» կողմից, որպես հասարակության 3-րդ դաս» և ներմուծվել է Հայաստան, աշխարհի ոչ մի լեզվի մեջ այդպիսի բառ չկա»: Եվ սկսում է, չափը կորցրած, իր անհեթեթ ու տգետ դատողությունները քաղաքականության մասին, որ «Հայաստանն օկուպացված է Ռուսաստանի կողմից», որ «մեր փրկության հույսը կախված է Ռուսաստանի քայքայումից ինչպես 1918 և 1991թթ.» (? ?), որ «եգիպտական քուրմերից սկսած, մինչև Սովետական բռնապետությունը, մինչև Հյուսիսային Կարեան իշխանությունը հենվում է ինֆորմասիոն մենաշնորհի վրա»: Հետո նա իր չափանիշով ինքնավստահ` հայտարարում է, որ գիրք կարդալն այնքան էլ մի կարևոր բան չէ, օրինակ «երգիչը կարող է գիրք չկարդել, մտավորական չլիել», այլ լինել իր նման տգետ:
Ես չգիտեմ, թե ինչ կարգի ռեժիսյոր է Խզմալյանը և ինչ է տվել նա մեր ժողովրդին, սակայն նրա այս դատարկաբանությունները լիովին բացասաբար են բնորոշում նրան որպես արվեստագետ-ռեժիսյոր: Գուցե նա համոզված է, որ ինչպես երգիչները, այնպես էլ անպտուղ ռեժիսյոր կոչվածները, կարող են գիրք չկարդալ:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Фото Соса Мовсисяна.





Սա իմ սիրելի թոռնիկն է` Ալեքսանդրը: Այսօր` մայիսի 26-ը, նրա ծննդյան օրն է: Նա արդեն 29 տարեկան է, ամուսնացած է, կնոջ անունն է Լիլիտ, ունի 2 տարեկան մի հրաշալի փոքրիկ աղջնակ; Այս հասակը` մարդու մտավոր, բարոյական և ֆիզիկական ծաղկման շրջանն է: Այս հասակում, մարդիկ ավելի լրջախոհ են դառնում և ավելի խելացի են իմաստավորում իրենց անցած ու գալիք ուղին, իրենց քայլերը, ավելի հստակ են տարբերում վատը` լավից, գլխավորը` երկրորդականից, հրաժարվում են երբեմնի թեթևամիտ քայլերից : Իմ թոռնիկն արդեն հասունացած, առնական երիտասարդ է, բարձրակարգ ծրագրավորող, ապրում է առանձին, ունի արդեն նոր շրջապատ ու նոր ընկերներ... Չնայած ամուսնությունից հետո, մարդը ընդհանրապես, որոշ չափով կորցնում է այն անսահման հմայքը, որ ունենում է փոքր հասակում: Սակայն մենք նրան պատկերացնում ենք մանկական հասակում, որովհետև մեր հոգում չափազանց անփոփոխ ու վառն է մնացել այն անհուն սերը, որ մենք տածել ենք նրա նկատմամբ` նրա ծննդյան առաջին օրից: Մենք նրան միշտ փաղաքշական ոճով Սաշոկ ենք անվանում: Նրա նկատմամբ եղած սերը, հաճախ մեզ հարկադրում է ներել և անտեսել նրա թույլ տված սխալներն ու վրիպումները մեր նկատմամբ: Եվ հիմա էլ 29 տարեկան Ալեքսանդրը մեզ համար մնացել է որպես շատ սիրելի ու փոքրիկ Սաշոկ, թեև ակեղծորեն ասեմ, նա այդ վերաբերմունքը հաճախ անտեսում է:
Մենք` ես և Լաուրան, որպես անսահման սիրող պապիկ ու տատիկ, շնորհավորում ենք մեր շատ սիրելի թոռնիկի ծննդյան տարեդարձը, մաղթում ամուր, ամուր առողջություն, իսկական երջանկություն, բազում հաջողություններ և հոգևոր հարստություն:
Վերջում` որպես խորհուրդ, հիշեցնում ենք Ցիցերոնի խոսքերը. «Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների հիմքն է»: Այս իմաստուն խոսքերը երբեք, երբեք չպետք է մոռանան մեր հայ երիտասարդները:
Շառլ Ազնավուրի նոր, փշաքաղեցնող հարցարույցը. ՛՛Ես այդ ժողովրդից եմ` մահացած առանց հուղարկավորվելու.՛՛..
2016-05-18 11:38:00
Տպել

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն այսօր հոդված է հրապարակել Le Monde պարբերականում` «Հայոց ցեղասպանություն. մենության 100 տարի» վերնագրով:

«Դա ճիշտ է, ես այդ ժողովրդից եմ` մահացած առանց հուղարկավորվելու: Հայրս ու մայրս, որոնց հաջողվել էր խուսափել այդ փոթորկից, Ֆրանսիայում ապաստան գտնելու շանս ունեցան: Նույնը չեղավ այն մեկուկես միլիոն հայերի համար, որոնք սպանվեցին, մորթվեցին, տանջանքների ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Ավազե քամին, հետո մոռացությունը երկար ժամանակ ծածկեցին այդ զանգվածային սպանությունը: Թուրքական կառավարությունները, որոնք հաջորդեցին դահիճներին 1915-ից հետո, տասնամյակներ շարունակ պետական մակարդակով ժխտում են կատարվածը: Նրանք հույսը դնում էին հիշողության կորստի եւ միջազգային թուլության վրա: Եվ նրանք դրա հիմքերն ունեին»,- գրում է Ազնավուրը` հավելելով, որ տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի ժողովուրդները սկսեն ճանաչել Ցեղասպանությունը` «ոտնաթաթերի վրա, կիսաձայն»:

Անդրադառնալով թուրք ժողովրդին նա ընդգծում է, որ չի դաստիարակվել ատելության մեջ եւ ցանկանում է հավատալ Թուրքիայի երիտասարդությանը: «Ես գիտեմ, որ մի օր նա կբացի աչքերն ու իր ղեկավարներից, որոնք իրենցից թաքցնում էին իրենց սեփական պատմությունը, հաշիվ կպահանջի խաբեության եւ անպատվության տարիների համար: Ես գիտեմ, որ մի օր` ոչ այնքան հեռավոր օր, նա կջնջի «ճակատի այդ դրոշմը», ինչպես ասում է թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, ոչ թե գլուխն ավազներում թաքցնելով կամ գլխին մոխիր լցնելով, այլ իր պատմության ազատարար վերաճշտմամբ»,- ասում է Ազնավուրը:

Նա համոզված է, որ, անկասկած, պայմաններ կստեղծվեն հայ-թուրքական անկեղծ երկխոսության համար: «Չեմ ուզում այդ ժողովրդին, այդ երիտասարդությանը դաս տվողի դերում հանդես գալ: Ո՞վ եմ ես, որ դա անեմ: Սակայն, որպես զոհերի ժառանգ եւ հասարակական գործիչ, որոշակի պատասխանատվություն եմ կրում: Ես կրում եմ նրանց անսպառ տանջանքների բեռը: Բարոյական պատասխանատվությունը կապում է ինձ նրանց հետ: Ես լսում եմ նրանց աղոթքները ` ավելի ուժեղ հնչող, քանի որ դրանք լռեցված էին, բերանը փակված: Մահացածներն անպաշտպան են: Նրանք դիմում են ողջերին` վերականգնել իրենց հարգանքը, արժանապատվությունը, ուշադիր լինել, որ մոռացությունն ու ուրացումը չսպանեն իրենց երկրորդ անգամ: Կարծում եմ` դա ամեն հայի պարտքն է` հոգ տանել դրա համար: Քանի որ այն, ինչ ուզում էին ոչնչացնել 1915-ին, հայն է` որպես այդպիսին: Դա ես եմ, բայց դա նաեւ դուք եք: Այն, ինչ Օսվենցիմում հավասարապես սպանում էին, դա մարդկությունն էր: Ինչո՞ւ երիտթուրքերի կառավարությունը կատարեց այդ զազրելի ոճիրը: Ինչո՞ւ ոչնչացրեց այդ մարդկանց: Պարոն Էրդողանը կարո՞ղ է մեզ մեկ ճշմարիտ բառ ասել այդ թեմայով: Առավել եւս, որ հայերի հանդեպ թշնամությունը շարունակվում է 100 տարի անց էլ»,- գրում է աշխարհահռչակ երգիչը:

Ազնավուրը հիշեցնում է Թուրքիայի կողմից «ցեղասպանության մղձավանջը վերապրած այդ փոքրիկ Հայաստանի» շրջափակման մասին, 2009-ին ստորագրված` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բնականոնացման մասին արձանագրությունները չվավերացնելու մասին, ընդգծում, որ Անկարան, Բաքվի թելադրանքով, որպես նախապայման, առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, հիշեցնում «կեղծ նախագահ» Իլհամ Ալիեւի սպառնալիքները Հայաստանի եւ ԼՂՀ-ի հասցեին: Նաեւ` 2014-ի մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ հայկական բնակավայրի գրավումը իսլամականների կողմից, Դեյր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պայթեցումը, Միջին Արեւելքում քրիստոնյաների, եզդիների հանդեպ ճնշումները, որոնք հետեւանք են,- Ազնավուրը համոզված է,- Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության եւ առանց Անկարայի «վառած կանաչ լույսի» չեն իրագործվել:

«Անպատժելիությունը վատ օրինակ է»,- ասում է աշխարհահռչակ երգիչը, ապա` հարց տալիս. «Պետք է դա հանդուրժե՞նք»: Ըստ Ազնավուրի`100 տարի անց էլ տեսնում ենք Միջին Արեւելքի փոքրամասնությունների ճակատագիրը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքները, շաբաթ չի լինում, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում 20-ամյա երիտասարդ չզոհվի: «Դա խոցում է սիրտս»,- գրում է նա եւ հավելում. «Երբ հայերի ներկայությունն իրենց բնօրրան տարածքներում պակասում է, ինչպես շագրենի կաշին, տղաները սպանվում են ճագարների նման, քանի որ կոչված են դիմադրելու պանթյուրքական անհագ նացիոնալիզմին»:

Ազնավուրը համարում է, որ գերտերությունները, որոնք սովորություն ունեն գերադասելու իրենց շահերը, անշուշտ, պատասխանատվության իրենց բաժինն ունեն այս աղետների շարքի համար, որոնց վերջը չի երեւում: «Զենք վաճառողներն այսօր դառնում են ադրբեջանական «նավթաբռնակալության» լավագույն ընկերները, որի ռազմական բյուջեն հավասար է փոքրիկ Հայաստանի ՀՆԱ-ին միայն: Այսպիսով` մահը շարունակում է շրջել հայ ժողովրդի շուրջբոլորը: Մինչեւ ե՞րբ: Ես ցանկանում եմ եզրափակել լավատեսական նոտայով: Հոլոքոստի հուշահամալիրի անցկացրած հարցման համաձայն` 18-26 տարեկան թուրքերի 33 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հաշվի առնելով տաբուն այդ երկրում` դա հուսադրող թիվ է»,- ասում է Ազնավուրը` հավելելով, որ պատմության մեջ առաջին անգամ է նշվում ցեղասպանության 100-րդ տարելից, եւ այդ տխուր տարելիցը գուցե արթնացնի խիղճ, գիտակցություն, եւ հենց դրան էլ ծառայում են հիշողությունը ոգեկոչելու միջոցառումները:

Թարգմանությունը՝ Yerkir.am

Ապագա Հայաստան հասրակական-քաղաքական հարթակի, մայիսի 11 կայքում, կարդացի հետևյալ գնահատականը մի խեղամիտ շառլատանի մասին, որին անվանում են քաղաքագետ: Ահա. «Երբ Հյաստանում աշխատող գործարաններ կային, Իգոր Մուրայանը տնտեսագետ էր, երբ տնտեսության այդ հատվածն այլևս չկա, ներկայանում է քաղաքագետ.... Բայց մի բան ակնհայտ է. 1988թ ի վեր նրա արած և ոչ մի կախատեսում՝ լինի տնտեսագիտական, թե քաղաքագիտական, իրականություն չի դարձել: Եվ սա այն պատճառով, որ անհրաժեշտ բանականության փոխարեն նրա վերլուծություններում գերակայում է բնազդային ատելությունը...»
Այդ որակումից հետո, զետեղծված էր «ՄԻՏՔ.am» լրատվական-վերլուծական կայքի` Իգոր Մուրադյանի հետ ունեցած հարցազրույցներից մեկը` «Ռուսական մարազմը մոտենում է աբսուրդի գագաթնակետին»: Իրար հետևից շարվում են Մուրադյանի` մեկը մյասիսից ավելի անհեթեթ ու իրականությունից կտրված բարբաջանքները: Որոնց մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը շատ արդարացի, բայց մեղմ, անքնությունից տառապող մարդու զառանցանք է համարում:
Բերեմ մի քանի օրինակ Ի, Մուրադյանի զառանցանքներից` առանց մեկնաբանությունների:
***Նա հայտարարում է, որ ինքը «Պետդեպում ծանոթացել է երկու աշխատակիցների հետ, որոնք կարող էին զբաղվել Կովկասով»: Հետաքրքիր է ե՞րբ է նա եղել Պետդեպում, ու՞մ հետ է ծանոթացել և ինչ ցուցմունքներ է ստացել նրանցից:
***«Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի մարտական ջոկատը եւ կարող է ցանկացած հավակնություն ու խնդրանք ներկայացնել դաշինքին, նրան շատ բան է թույլատրված, եթե ոչ ամեն ինչ»:
***«Եթե այս դրամատիկ ժամանակներում Հայաստանը խելամիտ ճանապարհ ընտրեր եւ Վրաստանի օրինակով ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս դառնար, Ռուսաստանին չէր հաջողվի իրավիճակն այսքան սարսափելի դրամատիզմի հասցնել»:
***«Այժմ ռուսները Հայաստանն իրենց ռազմավարության բաստիոն են անվանում՝ դարձնելով հարավային ուղղությամբ ամենավտանգավոր ու կոնֆլիկտային տարածաշրջանը: Այսինքն, Հայաստանը հայտնվել է ծուղակում, ավելի շուտ, թակարդում»:
***«Հայաստանին ուշքի գալու եւ փրկվելու ժամանակ են տվել, սակայն այդ ժամանակը հազիվ թե այդ նպատակով օգտագործվի Փրկվելու ժամանակ արդեն չկա»: Հետաքրքիր է, թե ով է այդ ժամանակը տվել, գուցե նկատի ունի իր ծանոթ «Պետդեպը»:
***«Հայաստանում անգամ մարդ կամ մարդկանց խումբ չկա, որ կարող է ՆԱՏՕ-ին այլընտրանքային օրակարգ ներկայացնել»:
***«Պարզ է դարձել, որ ամերիկացիներին ձանձրացրել է հայկական ռազմական եւ քաղաքական էլիտայի քայլին սպասելը: Այպիսի էլիտան ու այսպիսի ժողովուրդը ոչ պետականության, ոչ էլ տարածքի իրավունք չունեն»:
***«ԱՄՆ-ն շատ կցանկանար Հայաստանին ցույց տար, թե որքանով է հուսալի Ռուսաստանի հետ «գործընկերությունը»: Շատ շուտով դա ցույց կտրվի»: (Որտեղի՞ց նա գիտի):
***«Երբ ռուսներն սկսեցին արկածախնդրությունը Սիրիայում, պարզ դարձավ, որ առանց հայկական տարածքի վրա հենվելու, որը երբեք հայկական չեն համարել, չի ստացվի: Խնդիրը ոչ թե ռազմավարական նախընտրություններն են, այլ Սիրիայի մոտակայքում դրանց առկայության ցուցադրական ցուցադրությունը»:
***«Հայաստանը Մերձավոր Արեւելքում ներքաշվում է երկարատեւ պատերազմում, եւ ոչ ոք չի կարող գուշակել, թե դա ինչպես եւ երբ կավարտվի»:
***«Հայերը միշտ հույս են դրել ռուսների վրա, Վերջերս էլ հայկական արյան պահանջվածության մասին լսեցինք կվազիհայ Սերգեյ Լավրովից, ծրագրի ավարտին»:
***«վերջապես ռուսները հասել են Կովկասին: Ի՞նչ է լինելու: Հայաստանով դա չի ավարտվի, դեռ շատ բան կպահանջվի, որ Եվրոպային շեղեն ռազմական հակամարտությունից»: (Պահպանել եմ հեղինակի ուղղագրությունը):
Ի. Մուրադյանի համար սովորական է դարձել լկտի վայրահաչությունները, բոլորի հասցեին, ովքեր ողջախոհություն են ցուցաբերում և դատապարտում նրա մաղձոտ անհեթեթությունները: Նրան են պատկանում նաև, որոշ ժամանակ առաջ, նրա գրած սանձարձակ ու տխմար վիրավորանքը մեր ժողովրդի հասցեին. ««Պրո-ռուսական կոմնորոշման լավ բտված քարոզիչները, որոնք պատրաստ են ռուսների լիակատար տնօրինմանը հանձնել իրենց կանանց ու մայրերին, ինչպես նաեւ ծառայություններ մատուցել ռուսներին ամենաայլասերված ձեւով, պնդում են, որ «հայ ժողովուրդը» մեծամասամբ ողջունում է Մաքսային միություն մտնելու որոշումը»:
Չես կարող այս առթիվ չհիշել մեծն Կ. Մարքսի դիպուկ խոսքերը. «Տգիտությունը դիվական ուժ է,և մենք երկյուղում ենք, որ այն պատճառ կդառնա էլի շատ ողբերգությունների»:
Ավելացնեմ` միևնույն է, թե ինչ անվան տակ կարող է հանդես գալ տգիտությունը:

ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի Կարինե Խոդիկյանի մտահոգությունները լիովին հասկանալի են, հիրավի մեր լեզուն մեր գոյության հիմքն է և մեր անվտանգության հենարանը: Սակայն ճիշտ է նաև, որ «լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով»: Ես, որ իմ ամբողջ գիտակցական կյանքում ու գործունեության ընթացքում, մշտապես եղել եմ մեր լեզվի անարատության ջատագովներից մեկը, ես էլ հավանության գրառում կատարեցի ՖԲ-ում:, հիշելով այն միջավայրը, երբ ամեն մի մտավոր միջակություն փորձում եր հայոց լեզուն «զարգացնել»: Խորհրդային ժամանակ, երևի շատերը կհիշեն, որ հանրապետությունում ստեղծված էր մի պաշտոնական օրգան` «Տերմինաբանական կոմիտե», որտեղ ընդգրկված էին հանրապետության լավագույն լեզվաբաններն ու բարձրակիրթ մտավորականները և որի որոշումները պարտադիր էին: Ի դեպ, նրանցից ոչ մեկը, նույնիսկ կոմիտեի նախագահը, որը բարձր պաշտոն էր զբաղեցնում, այդ աշխատանքի համար աշխատավարձ չէին ստանում: Ինձ թվում է, վատ չեր լինի, այդ նույն սկզբունքով, ստեղծվեր ծանրակշիռ մի օրգան, որ բարձր մակարդակով զբաղվեր մեր լեզի զարգացման հարցերով:
 
ՖԲ-ում կարդացի Ստեփան Աբրահամյանի մեղմ հանդիմանական գրառումը` մի ինչ-որ Martin Jermakyan-ի կատարյալ անհեթեթ ու զազրելի գրառման վերաբերյալ, թե իբր «1941-45 թվականներին, Երկրորդ Համաշխարհային Պատերեզմում»,  հայերը աննպատակ կռվել են երկու ֆաշիստական երկրներից մեկի կողմից: Միայն կատարյալ խելագարը կամ հոգեկան հիվանդը կարող է այդպիսի գարշահոտ վայրահաչություն գրել խարհրդային ժողովրդի, այդ թվում հայ ժողովրդի` աշխարհը ֆաշիզմից փրկելու հերոսապատումների և մեծ հաղթանակի մասին: Եվ ին’չ. այդ Martin Jermakyan կոչվածը, փոխանակ մեղանչելու իր գարշելի սխալի համար,  Ստեփանի զուսպ հանդիմանությունից նեղանում է, որ նա իրեն «դուքով» չի դիմում: Ես իհարկե չեմ կարող պնդել, թե Ստեփանի գրառումները կատարվում են էթիկական նորմերով: Բայց այստեղ Խոսքը պատմական համամարդկային ճշմարտությունների մասին է: Մի բան, որ լկտի ու անսանձ ձևով կեղծվում են Ատլանտում բնակվող, «Bank of America» ողորմություններով սնվող կամ հարստացած Martin Jermakyan-ի և նրա նմանների կողմից: Նա ոչ միայն իր տգիտությամբ ԽՍՀՄ-ը հավասարեցնում է ֆաշիստական Գերմանիային, այլ նաև ժխտում է, որ Թուրքիան եղել է ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցը:  Ահա, թե ինչ է գրում այդ կատարյալ տգետը, որ իրեն համարում է նաև « Professor Visiting Assistant в компании «University of Michigan». «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ-ՍՈՎԵՏԱՀԱՅ ՍՏԻ ՄԱՍԻՆ»(պահպանված է հեղինակի ուղագրությունը):
«Մեզ, բոլորիս, դպրոցական տարիներից սկսած,-գրում է նա,- ինդոկտրինացրել են առ այն, թե իբր Թուրքիան Երկրորդ Համաշխարհայինի տարիներին եղել է Գերմանիայի դաշնակիցը (ավելացրած, թե «հեսա-հեսա» Հայաստան էր մտնելու):  Սա ոչ այլ ինչ է, քան սովետական պրոպագանդայի հերթական մոգոնվածք»:   Թուրքիայի հարցը լուծելուց հետո, նա սկսում է գովաբանել ադրբեջանցիներին, թե որքան «մեծ հաջողությամբ են ադրբեջանցիք աշխատում Վիքիպեդիայի (գիտելիքների) տարածման վրա, քան՝ հայերը»: Այդ ի՞նչ գիտելիքների տարածման մասին է  խոսքը, գուցե նկատի ունի պատմության անսանձ կեղծարարությունը:
Պատմական տրամաբանությունից զուրկ այս մարդը, նույնիսկ փորձում է «ժամանակակի քաղաքական մեկնաբաններին» բան սովոերեցնել:

Բ Ա Ղ Ձ Ա Լ Ի Հ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ Ը
1945 թ. մայիսի 1-ին բոլոր զորամասերում կայծակնային արագությամբ տարածվեց, որ մեր զորքերը մտել են Բեռլին և Խորհրդային դրոշը ծածանվում է Ռեյխստագի վրա: Մեր ուրախությանը սահման չկար:
346-րդ Դիբալցյան Կարմրադրոշ դիվիզիայի կազմում, որպես գումարտակի շտաբի պետ, ես դիմավորեցի բաղձալի հաղթանակի օրը` 1945 թ. մայիսի 9-ը, Գերմանիայի Մեկլենբուրգի երկրամասի Վիտտենբերգ և Նոյշտրելից քաղաքների շրջանում: Այդ օրն իմ հիշողության մեջ մնացել է անմոռանալի: Հրաշալի, արևոտ, տաք եղանակ էր: Մենք ուրախությունից գլուխներս կորցրել էինք: Զորամաս էին բերել զանազան ալկահոլային խմիչքներ, մասնավորապես մաքուր սպիրտ: Լիակատար ազատություն էինք տվել մեզ ու լավ խմել: Զվարճանում էինք` ով ինչպես կարող էր: Ես սովոր չէի սպիրտ խմելու: Մի քիչ սպիրտ էի լցնում, վրան ջուր ավելացնում: Իմ կողքին նստած մի ավելի տարիքավոր մայոր ասաց: ՙէ~, տղաս, այդպես չեն խմի, այդպես ավելի շուտ կհարբես, դու խմիր մաքուր սպիրտը, հետո վրայից ջուր»:
Հաջորդ օրը, երբ արդեն անցել էր ալկահոլի ազդեցությունը, դիվիզիայի հրամանատարի ջերմ ընդունելության տպավորության տակ, ուրախ ու երկարաշունչ նամակ գրեցի տուն, որն ավարտեցի մի փոքրիկ բանաստեղծությամբ..
Քայլել ենք մենք կյանքի քառուղիներով,
Անցել անհայտ ու մութ կածաններով,
Մագլցել լերկ ժայռերն ի վեր,
Տեսել գյուղեր, քաղաքներ ավեր:
Մահն է նայել մեզ` աչքերով ագահ,
Բայց մենք քայլել ենք հաստատ ու անահ,
Արհամարհելով ամեն մի վտանգ,
Հայացքներս հառած դեպի նոր կյանք:
*****
Պատմական մեծ հաղթանակից հետո անցել է 72 տարի:
Զարմանալին և զայրացուցիչն այն է, որ հիմա գտնվում են մարդիկ, նույնիսկ առանձին քաղաքական ու պետական գործիչներ, որոնք ճամարտակություններ են անում պատերազմի բնույթի մասին և անխոհեմաբար համարյա հավասարության նշան դնում պատերազմող երկու կողմերի միջև: Սակայն աշխարհի բոլոր ժողովուրդները, ամբողջ առաջադեմ մարդկությունը, բարձր են գնահատում հաղթանակը ֆաշիզմի դեմ, որը երկրագունդը փրկեց ֆաշիզմի վտանգից: Ըստ որում, առանձնապես նշվում է Խորհրդային Միության վճռական դերը այդ հաղթանակում: Սակայն կան մարդիկ, որոնք հավասարության նշան են դնում ԽՍՀՄի և ԱՄՆ-ի միջև, մոռանալով, թե այդ մասին ինչ են ասել ժամանակի լավատեղյակ ու ականավոր գորշիչները:
Ահա դրանցից մի քանիսը.
Արժանահիշատակ Ֆրանկլին Ռուզվելտը 1945 թ. Կոնգրեսին հղած նամակում գրել է. «ՙՄենք չենք կարող մոռանալ ….ռուսների հարձակողական օպերացիաների տիտանական թափը 1943-44 թթ., որոնց հետևանքով ոչնչացվեցին գերմանական վիթխարի բանակներ»՚:
Նույնիսկ Տրումենը, որին չես կարող համարել Սովետական Միության բարեկամ, ստիպված էր խոստովանել. ՙ«Մենք խորապես գնահատում ենք այն հոյակապ ավանդը, որը հզոր Սովետական Միությունը ներդրել է քաղաքակրթության և ազատության գործում»՚:
Իսկ Շարլ դը Գոլը իր հուշապատումներում գրում է. ՙ«Ֆրանսիայի համար Սովետական Ռուսաստանը մեծ երկիր է, մեր դաշնակիցն է երկու համաշխարհային պատերազմներում: Իր քաջագործություններով և իր անհաշիվ զոհերով նա ապահովեց վերջնական հաղթանակը: Իսկ առանց նրա մասնակցության անիմաստ է խաղաղության ապահովումը»՚:
Պատահական չէր, որ դաշնակիցների առաջին մարտական գործողություններից հետո, Ամերիկյան բանակի շտաբի պետ գեներալ Մարշալը խոստովանեց. «Առանց Կարմիր Բամակի հաջող գործողությունների, ամերիկյան զորքերը ի վիճակի չէին լինի դիմակայել ագրեսիային, և պատերազմը կտեղափոխվեր ամերիկյան մայր ցամաք»՚:

Комментарий


Գարուն է, ծառերը ծաղկել են: Չնայած իմ առողջական
վատ վիճակին, այսօր Լաուրայի հետ միասին, գնացինք ամառանոց, մեր հավատարիմ շանը` Լորդին կերակրելու: Լաուրան պետք է գնար իր ընկերուհու ամուսնու հոգեհանգստին: Ես ուզեցի մենակ գնալ ամառանոց: Բայց Լաուրան և Մարինան ինձ թույլ չտվեցին, ասելով, որ այդպիսի առողջական վիճակով վտանգավոր է մենակ գնալը: Ամառանոցում ինչպես միշտ, Լորդը զարմանալի հրճվանքով է մեզ դիմավորում: Շրջում ենք բակում, արդեն ահագին բարձրացած կանաչը տրորելով: Երևում է, որ արդեն ժամանակն է հնձելու… Ես նստում եմ ծառերի տակ դրած նստարանին և տխուր ու մռայլ մտածում եմ իմ անզորության մասին` որ արդեն ես չեմ կարող նախկինի նման հնձել և ընդհանրապես խնամել այգին: Ամբողջ ծանրությունն ընկած է խեղճ Լաուրայի վրա: Այս պայծառ օրը, ծաղկած ծառերի ստվերում նստած, փոթորքվում է հոգիս ծանր մտքերից, տանջում ու ինձ տանում երազների աշխարհը… Երբեմն, երբեմն սեփական խառնակ մտքերից այնքան եմ հոգնում, որ ուզում եմ անտարբեր դառնալ, կամ հարբել անզուսպ, կամ բարձրաձայն գոռալ աշխարհով մեկ` թե ինչպես է պատահում, որ մարդիկ զարմանալի արագությամբ այլափոխվում են ու այլակերպվում, վերածվում իրենց հակադրությանը, դառնում ապերախտ ու դաժան:
Գեղեցիկ օրը փչացնելը, մարդու տրանադրությունը ոտնահարելը, ինչպես նաև ամեն մի վատ երևույթ, ես առավել ևս ծանր եմ ընդունում, որովհետև, ինչպես ասում է Սենեկան, «ամեն մի օր ես դիտում եմ որպես իմ վերջին օրը»:.
Ինչ վատ է լինել չափազանց զգացմունքային մարդ, ինչպիսին ես եմ, ամեն ինչ ընդունել սրտին մոտ և երկար, երկար տանջվել` ծանր ու հոգնեցուցիչ մտքերի քաոսում: Ամեն մի անտարբեր արարք, ամեն մի սառը հայացք, ասեղի պես ծակում է սիրտս և անանց կնճիռ է թողնում իմ հոգում… Դրա համար էլ ես միշտ դիտողություններ եմ ստանում իմ հարազատներից: Սակայն, ինչ արած, արդեն ուշ է և անհնարին որևէ կերպ փոխվել:

Վերջացող օրվա
Լուսածիրի հետ
Մի տխրություն է տարածվում կամաց:
Եվ իջնող կապույտ
Մշուշների մեջ
Մի խոր կարոտի լույս է առկայծում:

ՄԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Մի անգամ, ես դիտում էի մեր ազգային ժողովի նիստը և տեսնում էի, թե ինչպես որոշ պատգամավորներ ննջում են:  Ես հիշեցի իմ կարդացած գրքերից մի դեպք` կապված Չերչիլի հետ: Պառլամենտի անդամներից մեկը դիմում է Չերչիլին` հանդիմանությամբ. «Պարո՛ն Չերչիլ, պարտադի՞ր է քնել, երբ ես խոսում եմ»։
Չերչիը պատասխանում է`  «Ո՛չ, ամբողջովին կամավորական սկզբունքով է»։
Հիմա մեր ազգային ժողովում ոչ միայն ննջելն է կամավորական, այլև պատգամավոր դառնալն ու պատգամավորական մանդատ ստանալնէլ է դարձել ոչ միայն կամավորական սկզբունքով, այլ, եթե ավելի կոշտ ասենք, քմահաճության առարկա:
Մինչև Ստալինի մահը, երկար տարիներ Հայաստանի կոմկուսի առաջի քարտուղար աշխատած Գրիգոր Հարությունյանը հիրավի մեծ շինարար էր և մեծ մարդ-անհատականություն, զարմանալի համեստ ու աշխատասեր: Ես նրան բազմիցս մոտիկից տեսել ու լսել եմ և նա իմ հիշողության մեջ վառ է մնացել: Ահա, թե ես ինչ եմ գրել իմ` «ՈՒր են տանում կածանները» հուշագրական գրքում: «Սովետական Հայաստան» թեթթի Խմբագրությունում աշխատելու ժամանակ, առիթ ունեցա ավելի մոտիկից հանդիպելու Գրիգոր Արտեմևիչ Հարությունյանի հետ, երբ Կենտկոմի քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո, նրան նշանակել էին Զանգիբասարի, թե Էջմիածնի շրջանի գյուղերից մեկի սովխոզի դիրեկտոր: Կարճ ժամանակամիջոցում նա կարողացել էր այդ նորաստեղծ սովխոզը ոտքի կանգնեցնել և դարձնել առաջավորներից մեկը, այն աստիճան, որ նույնիսկ արժանացել էր Հանրապետության գյուղատնտեսության մինիստրության մրցանակին: Մենք գնացել էինք այնտեղ թերթի համար ինֆորմացիա գրելու: Տեսանք նրան` հասարակ բաճկոնը հագին, կիրզայի ցեխոտված ճտքակոշիկներով` դաշտերում շրջելիս: Մեծ ակնածանքով, քաշվելով էինք խոսում նրա հետ: Նա ճնշող տպավորություն էր թողնում իր հանգիստ վերաբերմունքով, համեստ խոսելաձևով, իր գեղջկական հագուստով, կարծես երեկվա այն Հարությունյանը չէր, որի անունով էին երդվում բոլորը: Ինֆորմացիան թերթում տպագրվելուց հետո, Կենտկոմից դիտողություն էին արել, թե ինչու եք այդ սովխոզի մասին գրել, ՙքաղաքական հոտառությունից զու՞րկ եք, ինչ է՚: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց Վրաստան: Որքան ցավալի էր, որ Հայաստանի ղեկավար օրգանները նրա մահվան կապակցությամբ անգամ ոչ մի արձագանք չտվեցին, իսկ Վրաստանի թերթերը մահազդներ էին տպագրել:»
Զգույշ խոսիր Հայաստանում,
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա'նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռու տանում...
Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն` ակնածանքով.
Կխոնարհվե'ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չարեն, լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռել են, բայց չեն հանգել,
Քեզ լավայով կարձագանքեն`
Որ լեռներ է քշում-տանում:
........................................
Զգույշ գործիր Հայաստանում...
...........................
Մենք գահ ու թագ չենք ունեցել
Եվ... արքա է ամեն մի հայ:
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եվ... սպա է ամեն մի հայ:
Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ.
Ամեն մի հայ` մի Հայաստան...
Բաժա'ն-բաժա'ն,
Անմիաբան,
Զատվա'ծ, հատվա'ծ...
Գ. Էմին

Այսօր մայիսի մեկն է,

Այսօր մայիսի մեկն է, որը բոլորի կողմից դիտվում է, որպես գարնանային ամենագեղեցիկ օրերից մեկը, որպես ուրախության և հրճվանքի տոնական օր: Մարդիկ մտածում են այդ օրն անցկացնել իրենց մտերիմների ու հարազատների հետ միասին, բնության գրկում: Գիշերվա ժ. 3-ն է, ինձ բաց չեն թողնում իմ ներքին մռայլությունն ու մտահոգությունները, որ հաճախ են հայտնվում իմ հոգում: Մի քանի ժամից հետո, իմ սիրելի Լաուրայի հետ միասին, մենք էլ ենք գնալու մեր ամառանոցը` Պտղնի-2 տարածքում, որտեղ մեզ սպասում է մեր հավատարիմ Լորդը: Թեև նա չի կարող խոսել, բայց նրա կարոտակեզ հայացքը, շոյիչ շարժումներն ու գրկախառնվածքը, ցույց են տալիս նրա անդավաճան նվիրվածությունը մեզ: Երանի թե մարդիկ նրա նման անդավաճան լինեին: Պատահական չէ, որ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐԸ գրել է. «Ինչքան ավելի շատ եմ մարդկանց ճանաչում, այնքան ավելի շատ եմ սկսում սիրել շներին»:

Фото Соса Мовсисяна.
Удивительно, насколько эти слова актуальны и сегодня. Письмо было написано 40 лет назад, и до сих пор оно не потеряло своей актуальности. Никто из писателей советской эпохи не нанес столь огромного ущерба репутации СССР, как Солженицын. Вся Европа читала книги, где Советский Союз представлялся как одна большая тюрьма. Именно книги Солженицына внесли немалую лепту в развал страны, за что он получил свою Нобелевскую премию.

Однако в капиталистической Америке находились люди, которые умели смотреть сквозь призму лжи и видеть саму суть. Дин Рин — американский певец, киноактёр, кинорежиссёр и общественный деятель, в далеком 71-м году опубликовал открытое письмо А. Солженицыну, в котором актер назвал все обвинения Солженицына в отношении Советского Союза ложными. Текст письма:
Дорогой коллега по искусству Солженицын!
Я, как американский артист, должен ответить на некоторые ваши обвинения, публикуемые капиталистической прессой во всем мире. По моему мнению, они являются ложными обвинениями, и народы мира должны знать, почему они ложные.
Вы заклеймили Советский Союз как «глубоко больное общество, пораженное ненавистью и несправедливостью». Вы говорите, что Советское правительство «не могло бы жить без врагов, и вся атмосфера пропитана ненавистью, и еще раз ненавистью, не останавливающейся даже перед расовой ненавистью». Вы, должно быть, говорите о моей родине, а не о своей!

Ведь именно Америка, а не Советский Союз, ведет войны и создает напряженную обстановку возможных войн с тем, чтобы давать возможность своей экономике действовать, а нашим диктаторам, военно-промышленному комплексу наживать еще больше богатства и власти на крови вьетнамского народа, наших собственных американских солдат и всех свободолюбивых народов мира! Больное общество у меня на родине, а не у вас, г-н Солженицын!
Именно Америка, а не Советский Союз, превратилась в самое насильственное общество, которое когда-либо знала история человечества. Америка, где мафия имеет больше экономической власти, чем крупнейшие корпорации, и где наши граждане не могут ходить ночью по улицам без страха подвергнуться преступному нападению.
Ведь именно в Соединенных Штатах, а не в Советском Союзе свои же сограждане убили в период с 1900 года больше людей, чем число всех американских солдат, погибших в боях в первой и второй мировых войнах, а также в Корее и во Вьетнаме! Именно наше общество считает удобным убивать любого и каждого прогрессивного лидера, который находит в себе мужество поднять голос против некоторых наших несправедливостей. Вот что такое больное общество, г-н Солженицын!
Далее вы говорите о расовой ненависти! В Америке, а не в Советском Союзе, на протяжении двух столетий остаются безнаказанными убийства негров, которых держат в полурабстве. В Америке, а не в Советском Союзе, полиция без разбору избивает и арестовывает любого и каждого негра, пытающегося выступить в защиту своих прав.
Затем вы говорите, что «свобода слова, честная и полная свобода слова — вот первое условие здоровья любого общества, и нашего также». Попытайтесь распространить эти мысли среди страдающих народов, вынужденных бороться за существование и жить вопреки своей воле под гнетом диктаторских режимов, держащихся у власти лишь благодаря военной помощи США.
Скажите о своих мыслях людям, чье «здоровье» заключается лишь в том, что половина их детей умирает при рождении, так как у них нет денег на врача, и они всю свою жизнь мучаются из-за отсутствия медицинского обслуживания. Скажите об этом людям капиталистического мира, чье «здоровье» состоит в том, что всю свою жизнь они проводят в постоянном страхе перед безработицей. Скажите американским неграм, как много им помогли на деле «здоровье» и «свобода слова» в процессе их справедливой борьбы за равноправие с белыми, когда после двух столетий «свободы слова по-американски» во многих районах США считают, что убить негра — это все равно что поохотиться на медведя!
Скажите трудящимся капиталистического мира о ваших идеях по поводу «свободы слова как первого условия здоровья», если из-за нехватки денег их сыновья и дочери не смогут развить свои умственные способности в школе, а поэтому никогда не сумеют даже научиться читать! Вы говорите о свободе слова, тогда как бóльшая часть населения земного шара пока еще говорит о возможности научиться читать слова!
Нет, г-н Солженицын, ваше определение свободы слова как первого условия здоровья неверно. Первое условие заключается в том, чтобы сделать страну достаточно здоровой морально, умственно, духовно и физически, с тем чтобы ее граждане умели читать, писать, трудиться и жить вместе в мире.
Нет, г-н Солженицын, я не принимаю вашего первого условия здоровья общества и особенно в вашем определении и контексте. Моя страна, известная своей «свободой слова», — это страна, где полиция нападает на участников мирных походов. В моей стране разрешены мирные походы, и в то же время продолжающаяся война губительно отражается на жизни вьетнамского народа, ибо демонстрации, разумеется, нисколько не меняют политику правительства. Неужели вы действительно думаете, что военно-промышленный комплекс, правящий моей страной и пол миром, печется о «свободе слова»?! Правители его сознают, что они, и только они, обладают властью принимать решения. Воистину, свобода слова на словах, но не на деле!
Вы заявляете также, что Советский Союз идет не в ногу с ХХ веком. Если это и верно, то потому, что Советский Союз всегда идет на полшага впереди ХХ века! Неужели вы предлагаете вашему народу отказаться от своей роли вождя и авангарда всех прогрессивных народов мира и вернуться к бесчеловечным и жестоким условиям, существующим в остальной части земного шара, где несправедливость воистину изобилует в атмосфере чуть ли не феодальных условий многих стран? Г-н Солженицын, в статье далее сказано, что вы — «многострадальный писатель из Советского Союза». По-видимому, это означает, что вы много страдаете из-за отсутствия моральных и общественных принципов и что ваша совесть мучает вас в тихие ночные часы, когда вы остаетесь наедине с собой.
Верно, что в Советском Союзе есть свои несправедливости и недостатки, но ведь все в мире относительно. В принципе и на деле ваше общество стремится к созданию подлинно здорового и справедливого общества. Принципы, на которых построено ваше общество — здоровы, чисты и справедливы, в то время как принципы, на которых построено наше общество, жестоки, корыстны и несправедливы. Очевидно, в жизни могут быть ошибки и некоторые несправедливости, однако несомненно, что общество, построенное на справедливых началах, имеет больше перспектив прийти к справедливому обществу, нежели то общество, которое строится на несправедливости и эксплуатации человека человеком. Общество и правительство моей страны отстали от времени, потому что их единственная цель заключается в стремлении сохранить во всем мире статус-кво. Именно ваша страна стремится делать прогрессивные шаги во имя человечества, и если в чем-то она несовершенна и порою спотыкается, то мы не должны осуждать за эти недостатки всю систему, а должны приветствовать ее за мужество и стремление прокладывать новые пути.
Искренне ваш, Дин Рид

ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՆՔ.

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՆՔ. ՁԵԶ ԱՐԴՅՈՔ, ՉԵ՞Ն ՁԱՆՁՐԱՑՐԵԼ ԱՅՍ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՈՒՆԵՐԸ
Բարձրախոսները ձեռքերին, տնից-տուն անցնելով, ֆանֆարոնների միջոցով բարձրաձայն գոռալով, դրսում կանգնած մարդկանց որոնելով, աղերսալի տեսքով  որսալով լուսամուտներից դուրս նայող տիկնաց հայացքները և…ֆանֆարների զորությամբ տարփողելով իրենց թերահաս առաջարկները, խնդրել, համոզել, որ մարդիկ քվեարկեն իրենց աթոռներ տալու օգտին: Մինչդեռ ժողովուրդը, ղեկավարվելով «փորձված թանը ավելի լավ է անփորձ մածունից» ասացվածքով,  լավ գիտի, թե ով կարող է քաղաքը ավելի լավ ղեկավարել և ում օգտին պիտի քվեարկի: Ի միջի այլոց, և’ Ն. Փաշինյանին, և’ Զ. Փոստանջանյանին ավելի շատ սազում է իրենց ստանձնած` ֆանֆարների միջոցով քարոզիչի դերը, քան քաղաքապետի պաշտոնը:
Еще 24 апреля 1965 г. «Литературная Газета» напечатала замечательный очерк о Виляме Сарояне -«Фресно, кафе «Аракс», Вот отрывок из этого очерка;
«Когда дядя Виляма говорил «Вилли, не обращай на нас- стариков, внимания, забудь нас». Он ответил: Но я не мог забыть их, и не мог забыть то , что не могли забыть они- Армению, на нашем языке Айастан, землю народа «Гай»-никогда невиданную мной далекую горную страну. Как могу я забыть эту страну из-за того только, что я случайно родился в Америке, в городе Фресно, штат Калифорня? И хотел я этого или нет,- эти старики и я были одно целое. И что бы не было, я частица Армении. А в мои 12 лет я и думать не мог забыть себя. И вот опять на улице выкрикивая заголоки газет, разве не славлю я Армению и свое собственное имя.
Да будь я проклят, если я забуду! Будь я проклят, если я когда- нибыдь смогу ее забыть»..

Դեռ իր ժամանակին Պլատոնն է գրել, որ  լինում են պահեր, ցավոք, երբ մարդկային ամբոխը դառնում է հասարակության ավանգարդը և բավական է, որ այդ հորձանքի ժամանակ հայտնվի մի արկածախնդիր, շահամոլ, իշխանատենչ և արդյունքը ողբերգական է լինում:

Երբ լսում եմ նախաընտրական քարոզները, միշտ  հիշում եմ Տերյանի խոսքերը` թափվեց խոսքերի տարափը, որտեղ մտքերը համեստաբար անհետացել են ճոռոմ ու փքուն խոսքերի անտառում, երևի վախենալով հանկարծակի լոսավորել այն հասարակությունը, որ այնքան սովոր է անմիտ ու բարձրակոչ բացականռություններ լսելու:
Այդ բազմաբղետ ու բազմագույն, թքով իրար կպցրած դաշինքների  քարոզիչներից ոմանք չափազանց գոհ են զգում իրենց, որ տարբեր տեղերից խլել էն այս կամ այն շահավետ գաղափարը և ցուցանակի նման կպցրել իրենց ճակատին, և փորձում են միամիտ կողմնակիցներ գտնել ու ձայներ շահել: Թե հետագայում ինչ կլինի, դա նրանց չի հետաքրքրում, միայն թե իրենք աթոռ գրավեն:
Սակայն մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, թե որն է մեր հանրապետուէյան զարգացման հետագա իրական ուղին և կամքի ուժ ունենա ու չխաբվի կեղծ փաղաքշանքներից և դատարկ խոստումներից, անպտուղ ու ցնորածին օդային ամրոցներ կառուցողներից, չոգեվորվի և ամեն մեկի հետևից վազի, չենթարկվի քամու հոսանքներին,   անսա միայն իր ողջամտության ձայնին և զգուշանա ՙկեղծ մարգարեներից:
Երբ հեռուստատեսությամբ նայում եմ նախընտրական քարոզարշավին նվիրված, հաճախ նույնիսկ աղմկահարուց հաղորդումները, տեսնում, թե ինչպես մարդիկ երբեմն խնդրում են, որ իրենց օգտին քվեարկեն, իսկ երբեմն էլ, ամբոխը չգիտես ինչից կախարդված, հլու հնազանդությամբ գնում է մեկի հետևից, միամտորեն ենթադրելով, որ նրա հարստությունից իրենց բաժին կհասնի:  Իզուր չէ Դ. Դեմիրճյանը գրել, որ հայը այնքան անկեղծ ու միամիտ է, որ խորոմանկի, կեղծավորի տպավորություն է թողնում: «Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու: Անկարգ է և անիշխանական թե’ հասարակության, թե’ պատմության և թե’ գաղափարների մեջ»: Անմիաբան է:
Օ~խ, շատ դժվար է այդ ամենը դիտել:  Երբ լսում եմ ոմանց հողմնաբեր խաստումները, միտքս են գալիս, իմ լավ ընկեր, արժանահիշատակ Լևոն Հախվերդյանի բառերը, որ նա գրել էր, նոր հրատարակված «ընկ. Բ. Փանջունի» գրքի առաջաբանում: Ե, Օտյանի այդ հրաշալի ստեղծագործությունը, որ գրված է սարկազմով, հրատարակվեց Գորբաչովյան չարաբաստիկ վերկառուցման ժամանակներում`1989թ., երբ աեդեն սկսել էին գլուխ բարձրացնել սրճարանային որոշ արկածախնդիրներ: Լ. Հախվերդյանը, որպես լուրջ գիտնական, հասկանում էր, թե ինչքան աղետաբեր կարող էին լինել արկածախնդրությունները: Իր գրած առաջաբանում բերելով «Հեղափոխական մակաբույծների» հերոսներից մեկի սկզբունքը. «Ամեն բանի ժամանակ կա, հեղափոխական  ըլլալու ժամանակ և հակահեղափոխական ըլլալու ժամանակ, սողալու ժամանակ և խայթելու ժամանակ, ճառ խոսելու ժամանակ և հանգանակություն ընելու ժամանակ…», Հախվերդյանը, նկատի ունենալով «վերակառուցման հերոսներին, ավելացնում է. «Պատեհապաշտները կարող են այսօր մոլի հեղափոխական լինել, վաղը նույպիսի հակահեղափոխական` նայած թե ո’րն է շահեկան, ո’րն է հարմար ու նպատակահարմար»:
    Ներկայիս իրադարձությունները վկայում են, որ դա ճշմարտություն է:
 

ԴԱՌՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ամեն մի հայ, անկախ նրա կրթական մակարդակից ու գիտելիքներից, հաճախ կարող է երկար ու բարակ դիֆիրամբներ ասել հայ ժողովրդի հնագույն մշակույթի, պատմական հերոսապատումների մասին և այլն,և այլն... Սակայն ավա~ղ կյանքում բոլորի խոսակցություններն ավարտվում են՝ «այս երկիրը երկիր չէ»: Ախր, ինչպես կարող է երկիրը երկիր լինել, երբ 2,5 միլ. ժողովուրդը ստեղծել է մոտ 200 քաղաքական կուսակցություն, որոնցից ոչ մեկը մի կարգին ծրագիր չի ներկայացրել, երբ փողոցային աստիճանի գզվրտոցը, իրար վրա ցեխ շպրտելը, իրար թունավորելը սովորական առօրյա նորմա են դարձել: Բոլորը մոլուցքով ձգտում են միայն պաշտոններ գրավել: Երբ իրենց դժգոհությունը հանրապետության ապաշնորհք որևէ չինովնիկից կամ ղեկավարներից, առիթ են դարձնում վարկաբեկելու ոչ միայն առանձին անձերի, այլև ամբողջ հանրապետությունը, ամբողջ հայ ժողովուրդը; Ցավալիորեն համոզվում ես, որ չարախնդությամբ ասված՝ «որտեղ երկու հայ, այնտեղ երեք կուսակցաություն» արտահայտությունն դառն ճշմարտություն է:
Սա է մեր ռեալ պատկերը

K 8 МАРТА

ОСТРОТЫ  ВЕЛИКИХ
***Мейерхольд поставил пьесу Маяковского «Клоп». Артист Рубчик в одной сцене танцуя с актрисой страстно обнимал и прижимал ее к себе. Потом он подошел к Маяковскому и спросил:
-Ну как, Владимир Владимирович?
-Xорошо! Но если ты честный человек, то ты должен жениться на ней.

*** В начале научной карьеры Эйнштейна один журналист спросил госпожу Эйнштейн, что она думает о своем муже.
-Мой муж гений, сказала она,- он умеет делать абсолютно все, кроме денег.

***Томсон (лорд Кельвин) однажды вынужден был отменить свою лекцию и написал на доске: «Proffesor Tomson will not meet his classes todau» (Профессор Томсон не сможет встретиться сегодня со своими учениками). Студенты решили подшутить над профессором и стерли букву «с» в слове «сlаsses», осталось «lasses» (любовница)..На следующий день, увидев надпись, Томсон не растерялся, а, стерев еще одну букву «l» в том же слове, осталось «asses» (ослы), и молча ушел *

*** Одна назойливая дама спросила у Б. Шоу, как лучше писать, чтобы стать знаменитым писателем. - Слева направо,- ответил Шоу.

*** Друг Сократа обратился к нему за советом.
-Посоветуй мне жениться или нет.
Сократ ответил:
-Как бы ты ни поступил, ты будешь горько об этом жалеть.

*** Конан Дойл в свободные минуты развлекался спиритизмом. Как-то встретился с Бернардом Шоу и с увлечением стал рассказывать- “Вы знайте, стоит мне только вытянуть руки, как столик тотчас отступает.
-Ничего удивительного,-ответил Шоу,-умный всегда отходит первым.

***Сара Бернар была известна своей вспыльчивостью и нетерпимостью к возражениям. Однажды будучи в прекрасном настроении она сказала режиссеру своего театра:
-Мне кажется, что люди меня неправильно понимают. Они считают, что у меня отвратительный характер и я не вношу критики. Между тем я гораздо большей симпатией отношусь к тем, которые искренне говорят все, что обо мне думают.
-Да, да… -сказал режиссер,- как только мне надоест работать в вашем театре, я искренне скажу вам, что я о вас думаю. Вы проникнитесь ко мне большой симпатией и тут же вышвырните меня за дверь.

*** Известный французский врач как-то сказал Пикассо:
-Как знаток человечской анатомии, я утверждаю, что люди на ваших картинах с врачебной точки зрения вызывают большое сомнение…
-Возможно,-ответил Пикассо. –Но я могу заверить, что они будут жить дольше, чем ваши пациенты.

****На приеме в дамском клубе молодая женщина спросила Твена:
-Не считаете ли вы, что лучшими судьями женщин могут быть сами женщины?
-Не только судьями,-ответил Твен,-но и палачами.
*** Друзья как-то спросили французского комедиографа Ашара, что было бы самым страшным наказанием для женщины?
-Если бы мне надо было наказать женшину,-ответил Ашар,-я бы купил ей дюжину самых модных шляпок, а потом запер бы ее в комнате без зеркала.

***После премьера одной из своих знаменитых пьес в Нью-Йорке Б. Шоу послал актрисе, игравшей главную роль, телеграмму: “Великолепная, необыкновенная, божественная…”
Взволнованная актриса ответила:
“Вы преувеличили”.
Шоу телеграфировал:
“Я имел в виду пьесу”.
Актриса ответила: “Я тоже”.

****Один из друзей французского актера Анри Видаля, за рулем своей машины столкнулся с встречным автомобилем, которым управляла женщина. Рассказав об этом Видалю, заметил:
-Я сам виноват. Увидев, что за рулем женщина, обязан был освободить для нее половину дороги.
-Ты прав,-ответил Видаль,-но для этого ты должен был знать, какую половину выбрала она.

****Об искусстве женщины Витторио Де Сика как-то сказал, что женщины ухитряются из ничего сделать три вещи: салат, шляпу и трагедию.

***Известная киноактриса Грета Гарбо однажды получает такое письмо:
-Мой муж не выносит моих духов. Должна ли я переменить духи?
-Духи нет, мужа да.-ответила актриса.

***Морис Шевалье посмотрел большое ревю, гостролировавшее в Париже. После выступления красивых молодых герлс Шевалье тяжело вздохнул:
-Ах, если бы я был на 20 лет старше!
-Видимо, вы хотели сказать- на 20 лет моложе?-спросили его.
-Нет, именно на 20 лет старше. Тогда меня бы все это абсолютно не волновало…

У Тосканини однажды спрашивают почему в оркестре нет девушек; он отвечает, потому что, если они красувые- мешают ребятам, а если некрасивые- мешают меня.

ՉԳԻՏԵՄ, ԽՆԴԱԼ, ԹԵ ԼԱԼ

Երբ այեօր լսում էի նախաընտրական քարոզները և եթերային վերամբարձ խոստումների թմբկահարումները, հիրավի չգիտես խնդալ, թե լալ:
Հայաստանը ծանր վիճակից  պիտի փրկեն.
Րաֆֆին ու Օսկանյանը, Սեյրանի օգնությամբ (երևի դրսից մեկը կհուշի փրկության եղանակները)
«Հայկական վերածնունդ» դաշինքը` եթերագնաց Արտուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը:
«կալանքներից» փրկված  «ազատ դեմոկրատներ» դաշինքը` Քոքոբելյանը և Հրանտ Բագրատյանը (երևի 90 ական թվականներին Բագրատյանը հանրապետությունը լրիվ չի քանդել):
«Ելք» դաշինքը` էդմոն Մարուքյանը և հայտնի ճղճղան-ճառախոս Նիկոլ Փաշինյանը:
Եվ ամենահավակնոտ «Ծառուկյան դաշինքը»` Գագիկ Ծառուկյանը և նրա գլխավոր «տեսաբան» ու խոսնակ Նաիրա Զոհրաբյանը:
Հետաքրքիր է, որ երբ խոսում են օլիգարխների մասին, ակամայից իմ միտն են գալս Չ. Դիկենսի խոսքերը (քաղվածքը բերում եմ ռուսերեն հրատարակությունից).
  «Ну разве не постыдно, что такой человек, как имярек, наживает состояние самым бесчестным и гнусным путем, а его сограждане терпят и поощряют его, несмотря на все совершенные им преступления». По этому с каждым днем все новые и новые ценности становятся  достоянием псов».
         Դե հիմա ասեք, ինչ անել` «խնդալ, թե լալ»
ՈՒշ գիշեր է, մարդիկ հանգիստ քնած են: Իսկ ես չեմ կարողանում քնել: Ծանր մտքերն ինձ ակցանի մեջ են առել և բաց չեն թողնում, իրար հետևից բացում եմ իմ սիրած գրքերը, կարդում հոգեհարազատ բանաստեղծությունները  ու ասույթները , որ թեթևացնեմ իմ մտատանջությունը: Կարծես ինձ համար է գրել մեր մեծ բանաստեղծը`
                                               Վերջացա’վ…
                     Կյանքս մաշվեց,  վերջացա’վ,
                     Ինչ հույս արի`  փուչ  եղավ,
                     Ինչ  խնդություն` վերջը ցա’վ:
                                                                   Ա’նց կացա’ն
                                                          Օրերս թռան, ա’նց հացա’ն,
                                                  Ախ ու վախով, դարդերով
                                                  Սիրտս կերա’ն,  ա’նց կացա’ն:
                      Ինչքա~ն ցավ եմ  տեսել ես,
                     Նենգ ու դավ եմ տեսել ես,
                     Տարել, ներել ու սիրել,-
                     Վատը  լավ եմ տեսել ես:         
     Ես շատ կուզենամ, որ բոլորը կարդան մեծ բանաստեղծ տրտունջը, որը ոչ միայն իրեն է վերաբերվում, այլև մարդկանց` հատկապես մեր օրերի, մեծամասնությանը:
  ՄԻ’ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԱՄԵՆ ՄԻ ԲԱՐԲԱՋԱՆՔԻ ԵՎ ՑՆՈՐԱՄԻՏ  ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ
Կարդում եմ մեր հանճարեղ գրողների ստեղծագործությունները և սկսում եմ դառնորեն մտածել` միթե դարերի ընթացքում գրեթե չի փոխվել մեր ժողովրդի դյուրահավատությունը, իր բախտը Դոնքիշոտներին վստահելու սովորությունը, հոգեբանությունն ու մտածելակերպը` ազգային միասնության մասին: Վահան Տերյանը, դեռ 1911թ, իր «Անունը կա, ամանումը չկա» թռուցիկ նկատողություններում դժգոհում է, որ հայ հասարակական գործիչները առանց ճանաչելու իրենց միջավայրը, առանց հասկանալու, թե ինչ կարելի է պահանջել հասարակությունից, ոչինչ չարած, հրապարակ են գալիս` վերամբարձ հայտարարություններով, պահանջելով ժողովրդի աջակցություն: Այդ նույն ոգով շատ մտքեր են գրել ևԹումանյանը, ևԴեմիրճյանը, ևՐաֆֆին, ևՊատկանյանը
Ճիշտ և ճիշտ, ինչպես հիմա` Հայաստանում, ազգային ժողովի ընտրությունների նախօրեին:
Արդեն աստիճանաբար ուժեղանում են նախընտրական քարոզչության հորդորները` ֆանտաստիկ խոստումներով: Հրապարակվել են բազմաթիվ կուսակցությունների կիսատ-պռատ, կիսահում թխված ծրագրերը, պատգամավորների թեկնածուների ցուցակները: Հասկանալի է, որ կյանքի պայմաններից դժգոհ ժողովուրդը հաճախ խճճվում է քաղաքական այս խառնիճաղանչ ժխորի ու ալեկոծությունների մեջ և երբեմն, ինչպես ասում են, ձեռքը գցում է փրփուրներին: Կուսակցություններ կոչվող բազում խմբավորումները հենց այդ հույսով ել քաղաքական ասպարեզ են եկել:
Դիտում ես հեռուստահաղորդումները, ընթերցում ես ՖԲ-ը և տեսեք, թե ինչպես են հորդում, «երդվյալ գավառական հռետորների», ցնորամիտ խոստումներն ու հավակնությունները, փորձելով միամիտներին գրավել իրենց աթոռապաշտական ցանցի մեջ: Ժողովուրդն արդեն սովորել է երկու տասնամյակ շարունակ լսելու, սունկի նման աճող` այդ կուսակցություններ կոչվող պատեհապաշտ խմբերի, անընդհատ կրկնվող խոսքերի տարափը, որի մեջ, փքուն ու ճոռոմ հայտարարությունների անտառում, անհատացել են կոնկրետ մտքերն ու երևակայական ծրագրերը:
Ես շատ եմ ուզում, երազում եմ, որ մեր ժողովուրդը իրատես լինի, չենթարկվի պատահական հոսանքներին և կարողանա ճիշտ ընտրություն անել` թեկուզ չարիքներից փոքրագույնը:
. Ինչքան էլ ուզում են, մեր այլանդակ սովորության մղումով, ցեխապատել ու սեվացնել բոլորին, տեղին-անտեղի քննադատել ՀՀԿ-ին, մեր քաղաքական դաշտում ես ավելի ռեալ, գործունյա որև է այլ կուսակցություն չեմ տեսնում, քան ՀՀԿ-ն, որն ունի փորձված, գրագետ, խելացի կադրեր: (Փակագծերում ասեմ, որ ես այդ կուսակցության հետ կապ չունեմ և նրա ջատագովներից չեմ և նույնպես բազմիցս քննադատել եմ նրա հատկապես սոցիալական քաղաքականությունը); Բայց շատերին եմ ճանաչում` որպես խելոք, գրագետ ու ազնիվ գործիչներ:
Եվ չափազանց կարևոր է նաև, որ ՀՀԿ-ն ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում: Մնացած բոլորը երազում են միայն աթոռ գրավելու մասին, ոչ մի իրական, ազգանվեր ծրագիր չեմ տեսնում: Ավելին, նրանցից ոմանք կասկածի տակ են դնում մեր ժողովրդի պատմական, դարավոր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, որը մեր ազգային գոյության հենարանն է:
20 февраля 2016 г. ·

ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՐԿՆԱԿԻ ՑԱՎԱԼԻ Է ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Արմանը տաղանդավոր ռեժիսոր էր, որի կորուստը ցավալի է ոչ միայն կինոգործիչների և արվեստասերների համար, այլև մեր ամբողջ ժողովրդի համար: Նա հրաշալի մարդ էր և կատարյալ հայրենասեր հայ, բազմակողմանի զարգացած, բայց զարմանալի համեստ: Ես նրա հետ ծանոթացել եմ 1962 թ., երբ համատեղ աշխատեցինք մի կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար:
Այդ ժամանակ փաստագրական ֆիլմերի կինոստուդիայի հետ ես պայմանագիր էի կնքել` Բյուրականի աստղադիտարանի մասին, երկու մասից բաղկացած, կինոնկարի սցենար գրելու վերաբերյալ: Չնայած խիստ զբաղվածությանս, եռանդուն կերպով աշխատում էի սցենարի վրա: Հաճախակի գնում էի Բյուրական` նյութեր հավաքելու, հանդիպում էի Վիկտոր Համբարձումյանի հետ, զրուցում, հարցեր տալիս: Անկեղծ խոստովանեմ, որ Համբարձումյանը հաճույքով չէր ընդունում իմ մտադրությունը: «Եղբայր, հիմա ինչ կինոնկար, սպասեք մեռնեմ, նոր կինո նկարեք»՚-ասում էր նա: Ես առարկում էի, համոզում, ասում` Վիկտոր Համազասպովիչ, այն ժամանակ արդեն ուշ կլինի, դուք մեր ժողովրդի հարստությունն եք, ժողովուրդն ուզում է իր հարստությունը տեսնել նաև էկրանի վրա, Ձեր կենդանության ժամանակ՚: Չեմ կարող ասել, իհարկե, թե նա իր համոզմունքը փոխում էր, սակայն ստիպված լսում էր ինձ: Այդ ժամանակ ես ծանոթացա շնորհալի ռեժիսոր Արման Մանարյանի հետ և խնդրեցի դառնալ սցենարին հեղինակակից: Նա հաճույքով ընդունեց իմ առաջարկությունը և սցենարի մեջ ռեժիսորական փոփոխություններ մտցնելով` ձեռնամուհ եղավ նկարահանմանը: Նա հաճախ էր դիմում իմ օգնությանը, բողոքելով, որ Համբարձումյանը դժգոհությամբ է ընդունում նկարահանումները: Եվ այդպես ստեղծվեց «ՙԲյուրականի աստղադիտարանը» կարճամետրաժ կինոնկարը ու դուրս եկավ էկրան: Որոշ ժամանակ անց, Անդրկովկասյան փաստագրական կինոնկարների մրցույթում, այդ նկարը արժանացավ երկրորդ մրցանակի: Եվ Վ. Համբարձումյանը մեզ շնորհակալություն հայտնեց

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ
Ֆեյսբուքում կարդացի մի զարմանալի արտառոց գրառում. ինչ-որ բլոգեր Սամվել Մարտիրոսյան գրել է, որ «Սիլվա Կապուտիկյանը շատ վատ բանաստեղծուհի է»: Նրան իր համաձայնությունն է հայտնել բանաստեղծ Կարեն Անտաշյանը, ավելացնելով` « այո, Շիրազն ու Կապուտիկյանը միջակ բանաստեղծներ են եւ տեղական նշանակության կարճաժամկետ էմոցիոնալ ֆոնի ձեւակերպումից զատ ուրիշ ոչ մի լուրջ գեղարվեստական խնդիր իրենց տեքստով չեն լուծել ոչ հայ գրականության, ոչ հայոց լեզվի համար»: (Ուշադրություն դարձրեք այս բանաստեղծի քննադատության ոճի վրա): Այս կարճամիտ նիհիլիստական հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում:
Երեկ ես կարդացի «Հայկական ժամանակ» օրաթերթում զետեղված մի հետաքրքիր հոդված, որի հեղնակն է Աննա Զախարյանը: Հոդվածը գրված է Հովիկ Չարախչյանի հարցազրույցի հիման վրա: Համացանցում սկսված վիտուալ իրարանցման ընթացքում, նշված է հոդվածում, «Ֆեյսբուքի օգտատերերից ոմանք շտապեցին պաշտպանել Կապուտիկյանին, ոմանք էլ իրենց համերաշխությունն էին հայտնում Սամվել Մարտիրոսյանին: Վերջինների թվում էր բանաստեղծ Կարեն Անտաշյանը…»:
«… ի տարբերություն Սամվել Մարտիրոսյանին աջակցողների կամ անարգանքի սյունին գամողների,-գրում է Զախարյանը,- գրականագետ Հովիկ Չարխչյանը բլոգերի գրառումից հետո, սկսեց իր էջում Կապուտիկյանի բանաստեղծություններից տեղադրել` առանց որեւէ խոսքի ու մեկնաբանության»: Դա պետք է ի պաշտպանություն բանաստեղծուհո՞ւ ընդունել. հետաքրքրվեցինք նրանից: Կապուտիկյանը շատ վաղուց իմ պաշտպանության կարիքը չունի, ասաց Չարախչյանը,այնպես որ իր բանաստեղծությունները տեղադրելը սոսկ հիշեցում էր, թե այդ ում մասին եք դուք խոսում եւ ինչպես եք համարձակվում անդրադառնալ մի բանաստեղծի, որն այսպիսի ստեղծագործությունների հեղինակ է:
Հրաշալի է ասված, դժվար է այս գնահատականին որևէ բան ավելացնելը:
Լիովին համաձայն եմ Հովիկ Չարախչյանի գնահատականներին: Հովիկը լուրջ ու ծանրակշիռ գրականագետ է և թեթևամտությամբ չի մոտենում մեր գրական արժեքներին: Գրեթե մշտապես ես կարդում եմ նրա հետաքրքիր գրառումները:
Ցավոք, մեր գրականության պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ միջակությունները և բացարձակ անտաղանդները հանդես են եկել տաղանդավոր գրողների անարդարացի քննադատությամբ, նպատակ հետապնդելով նսեմացնել նրանց ստեղծագործությունները, որպեսզի այդ ֆոնի վրա իրենք նշմարվեն: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: Բայց բավարարվենք այստեղ միայն Հ. Թումանյանի` զայրույթով գրված մի հատվածի կրկնությամբ.
«… Կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն։ Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջև։ Էսպես։ Ես ճանաչում եմ ձեզ։ Դուք մի որևէ Ռ. Դրամբյան չեք։ Դուք մինը չեք։ Դուք շատ եք։ Դուք տիպ եք։ Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու։ Դուք էն անհոգի, տափակ ընթերցողն եք, որ կարդում է պարապությունից ու «դիպվածով»՝ ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու, տգետ ու թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», և առանց հասկանալու էլ շպրտում է բառերը՝ շանտաժ, ժանտախտ, բանագող… թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն։ Կանգնեցեք՝ ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռվի դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ էլ էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ»։

        ԱՄԵՆ ԲԱՌ ԻՄԱՍՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԵՔՍՏՈՒՄ
ՖԲ-ի մեր օգտատերերը զարմանալի մի հատկություն ունեն, երբեմն  կարող են ժամանակ կորցնել և երկար-բարակ դատողություններ անել, բոլորովին  աննշան, լուրջ քննարկման անհրաժեշտություն չպահանջող, մի հարցի շուրջ: Հովհաննես Մարգարյանը իր կայքում այսպիսի երկու տող էր գրել. «Խնդրում եմ օգնել: Ինչ այլ բառ կարելի է օգտագործել Հայերենով բացատրելու համար Որբ բառը, ոչ թե ծնողազուրկ իմաստով: այլ բացարձակ իմաստով»:  Նախ` հարցը լավ չի ձևակերպված, ի՞նչ է նշանակաում «բացարձակ իմաստով»: Բառն` իր առաջնային, հիմնական իմաստից բացի կարող է փոխաբերական իմաստով օգտագործվել նաև բազմաթիվ այլ տարբերակներում: Ես նրան պատասխանեցի.  «Բառը ճիշտ կարող է որոշվել միայն համապատասխան տեքստում: Ապրիորի դժվար է տարբեր նախադասություններին համահունչ ունիվերսալ բառ գտնել»: ԻՆձ թվում է ճիշտը դա է: Հայոց լեզվի բոլոր բառարաններում «որբ» բառի օգտագործման  բոլոր տարբերակների բացատրությունները կան: Ով չգիտի այդ բառի օգտագործման եղանակները, թող բացի և կարդա Հայոց լեզվի բառարանները: Էլ ինչու են, անտեղի ճիշտ ու սխալ հնարամտություններ հրապարակում: Երբ կարդում եմ Հ. Մարգարյանի երկու տողին պատասխանող, ավելի քան 60 մարդու զանազան առաջարկությունները (իհարկե, նրանցից ամեն մեկը գուցե յուրովի ճիշտ է), մի տեսակ տպավորություն եմ ստանում, որ այդ քննարկումը նման է հին աշխարհի սոփեստների վեճին, որոնք ցանկանում էին ապացուցել, թե մի ասեղի ծայրին քանի սատանա կորող է տեղավորվել: Ցավալի է, որ կենսական լուրջ հարցերի քննարկման ժամանակ, այդպիսի ակտիվություն չի դրսևորվում:

Profile

sos_movsisyan
Сос Михайлович Мовсисян

Latest Month

July 2017
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner